Լիլիթ Գալստյան. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց համոզիչ և կանգուն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը գրում է.
«Մեզանում ներազգային պառակտվածության, ատելության ու անհանդուրժողականության մակարդակը հասել է կործանարար /կատաստրոֆիկ/ նշաձողի։ Որպես ժողովուրդ և հավաքականություն այն ուղիղ սպառնալիք է մեր միասնական քաղաքական, թե անձնական ապագային։
Հանրության մի մեծ մաս սոցիալական, բարոյական կամ քաղաքացիական պատասխանատվություն չի զգում թե՜ սեփական, թե՜ ազգի և պետականության ապագայի նկատմամբ։ Չի գիտապցում, որ չորանում է ճյուղը, որին նստած է, չի գիտակցում, որ մասնակից է իր ինքնութենական, կենսական տարածքի ոչնչացմանը։
ՔԱՈՍԱՑՈՒՄ․ Սա իշխող քաղաքական խմբակի հիմնական զենքն է, նրա առաջնորդի վարքաբանության արդյունքը։ Սրա հետ բախվում ենք ամենօրյա ռեժիմով։ Այլ՝ խորը վերլուծության խնդիր է, թե ինչ նախադրյալներ հանգեցրին այս տեսակի մոբիլիզացիային։
Վարկաբեկել և սպանել ամեն հնարավոր երևույթ, արժեք, որ կարող է միավորել մեզ՝ ապագա գոյության հույս ներշնչել։ Սա գիտակցաբար ուղորդվող քաղաքականություն է։
Ազգային հեղինակությունների՝ քաղաքական, հոգևոր և պետական ինստիտուտների ոչնչացումը կատարվել և կատարվում է մեթոդաբար։ Սա համազոր է ազգի զարկերակի չկասեցված արնահոսությանը։
Շատերը չեն հասկանում, պատկերացնում։ Նույնիսկ պարտված պատերազմները կամ կորուստները կարելի է վերականգնել։ Ազգի ինքնասպանությունը՝ ոչ։ Մենք այդ ճանապարհին ենք, շատերը այդ ընթացքի անգետ մասնակիցն են և դերակատարը։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց համոզիչ և կանգուն։
Սեփական կործանվող վարկանիշի, քաղաքական կուրսի սնանկության ու համատարած ֆիասկոյի ֆոնին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակվելու հրահանգ է տրված։
Ստի, չարության, պարտության, աղետի և ուրացման հոմանիշ իշխանությունը չի հանդուրժում․․․
Գրեթե նույն բառապաշարով ու նույն թեզերով, բարոյականության և պատասխանատվության զրո նշաձող ունեցող վարձկանների մի ոհմակ հարձակվել է մեր ողբերգական իրականության մեջ ամենաբարձր հեղինակություն ունեցող ազգային հենասյան՝ եկեղեցու վրա։
Չեք հաջողելու, ինչպես դարերի շարանում չեն հաջողել այլազան ուրացողներ, արկածախնդիրներ ու հերձվածողներ»։
Բայց խնդիրը սոսկ եկեղեցունը չէ, խնդիրը մերն է, բոլորինը՝ ինչպե՞ս կանգնեցնել ազգի արնահոսող զարկերակը, վերագտնել մեզ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան