Կիրանցի աղջիկ. Գյուղացիների մոտ անորոշությունը մեծ է
Նիկոլ Փաշինյանի հետ հանդպումից կիրանցի Գոհար Վարդանյանը դուրս եկավ արտասվելով։
«Ինչ կար, մնաց, ոչ մի փոփոխություն։ Մարդիկ առաջարկություններ ներկայացրեցին, չընդունվեց»,-այսօր Panorama.аm-ի հետ զրույցում ասաց Գոհարը։
Հանդիպման մասնակիցները կառավարության ղեկավարին առաջարկել են՝ գյուղացիներին պատկանող մոտ 60 հա հողատարածքները տան Ադրբեջանին, փոխարենը հայկական կողմին մնան գյուղի դպրոցին հարակից տարածքները։
«Չընդունվեց։ Այլ առաջարկներ էլ եղան»,-ասաց կիրանցի աղջիկը՝ չցանկանալով հանդիպման մասին այլ հարցերի պատասխանել։
Նրա ծննդավայրում հիմա մեծ անորոշություն է։ Մարդիկ չգիտեն՝ վաղը որ հատվածն է ընկնելու թաշնամու վերահսկողության ներքո, որ տունն ու կառույցն են հայտնվելու թշնամու դիտակետում։
«Մարդու այգին վաղը կառավարության կողմից հրապարակված քարտեզով կարա դառնա թշնամունը։ Օրինակ, մեր տունը նոր սահմանից հեռու է լինելու 180 մետր, բայց քարտեզագրումից հետո կարա դառնա 100 մ... Երեխաներ ունեցող մարդիկ մտածում են գյուղից գնալու մասին, քանի որ ոչ ոք չի երաշխավորում բնակիչների անվտանգությունը։ Ես մնալու եմ, չգիտեմ»,-ասաց Գոհար Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞վ է երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արտասվող կիրանցեցի աղջիկը
- Իշխանությունը հայտարարել է՝ չի կարող երաշխավորել «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. Մանրամասներ՝ Փաշինյանի և կիրանցիների հանդիպումից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան