Էս տոչկեքով կամուրջն էլ է անցնում իրանց․Կիրանցի համայնքային ղեկավար
Կառավարությունից Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում: Այս մասին նա հայտնեց լրագրողներին՝ պարզաբանելով, թե ինչ էին քննարկում Կառավարության շենքում, երբ Փաշինյանի հետ հանդիպումից գյուղապետը գյուղի բնակիչներից ավելի ուշ դուրս եկավ։
«Ես ուշ դուրս եկա, խոստացան, որ երկու օրից հստակ տվյալ կասեն։ Կառավարությունից ինձ ասել են՝ գնացեք ժողովրդին ասեք, որ 60 տոկոսով եմ վստահեցնում, որ բնակարան չի մտնելու սահմանազատման մեջ։ Երկու կողմից սահմանազատումը կլինի՝ 12,13, 14 կետերը, որոնք տներին մոտ են, կլինի պայմանավորվածություն՝ ժողովրդի մասնակցությամբ, կճշտեն,թե ոնց անեն, որ ժողովրդին չխանգարի։ Ինձ Կառավարությունից այսքան բանն են ասում»,- ասաց գյուղապետը։
Նա նշեց, որ նախնական հաշվարկով երկու բնակելի տուն էր անցնում ադրբեջանական կողմից, սակայն 8 տուն շատ մոտ են, որտեղ անհնարին է լինելու ապրելը։
«Ունենք 12,13,14 կետեր, որոնք պետք է միացվեն իրար, որոնցից մեկը գտնվում է կամուրջի հետևում»,- ասաց նա։
Լրագրողի հստակեցնող հարցին,թե շրջափակման մե՞ջ են հայտնվելու, գյուղապետն ասաց․ «Եթե կամուրջը մեզ մնա, շատ լավ կլինի։ Այն սովետական միության քարտեզով մերն է եղել, բայց էս տոչկեքով կամուրջն էլ է անցնում իրանց»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան