Մալյանի ծննդյան առթիվ վերջապես ուղարկեք դատավճիռը, պարտադիր չի տոնական փաթեթավորմամբ. Մելիքյան
Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը դատական համակարգին հուշել է, թե ինչ կարելի է նվիրել Մալյանին այդ առթիվ.
«Եթե մեր թանկագին դատական համակարգը, որպես Մալյանի հետ վերջերս «մտերմացած» կառույց, չգիտի նրան ինչ նվիրել ծննդյան օրվա կապակցությամբ, ապա պատրաստ եմ հուշել. վերջապես ուղարկե՛ք նրա դեմ կայացված դատավճիռը, որ մենք էլ կարողանանք բողոքարկել։
ՀԳ. Հեչ պարտադիր չի, որ դատավճիռն ուղարկեք տոնական փաթեթավորմամբ։ Մալյանը տենց զիզի-բիզի բաներ չի սիրում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան