Այսօր կրկին ներկայացել ենք քննչական մարմին, սակայն մեզ չեն ընդունել և ուղարկել են ոստիկանություն՝ ձերբակալվելու. Լևոն Քոչարյանի օգնականի պաշտպաններ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի պաշտպանները հայտարարում են, որ այսօր կրկին ներկայացել են քննչական մարմին, սակայն իրենց չեն ընդունել և ուղարկել են ոստիկանություն։
«Արթուր Սուքոյանին շարունակում են դեռևս չընդունել: Այսօր կրկին ներկայացել ենք քննչական մարմին, սակայն մեզ չեն ընդունել և ուղարկել են ոստիկանություն՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ձերբակալվելու»,- նշված է պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանի և Ալեքսանդր Կոչուբաևի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում Ա. Սուքոյանը ու Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ էր ունեցել։ Փաստաբաններն ավելի վաղ հայտնել էին, որ հենց երեկ Ա. Սուքոյանի նախաձեռնությամբ փորձել էին ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել դեպքի մանրամասները, սակայն Երևան քաղաքի գրեթե բոլոր վարչական շրջանների քննչական մարմինները հրաժարվեցին Ա. Սուքոյանի լսվելու իրավունքի իրացումից: Իսկ այսօր տեղեկացել են, որ առկա է Ա. Սուքոյանին ձերբակալելու որոշում:
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում կա. Փաստաբաններ
- Դատական դեպարտամենտն ու Civic-ը
- ՔԿ-ում ուսումնասիրում են «Սիվիկ»-ի լրագրողի հաղորդման հիման վրա քրեական վարույթ հարուցելու հիմքերը
- ՔՊ-ում որոշեցին «մեկուսացնել» Civic կայքէջի լրագրողին