Մեր ամեն զիջումը բերում է պատերազմի վերսկսման ավելի մեծ հավանականության, քան չզիջելը. Վազգեն Մանուկյան
«Անօրինական սահմանագծում է տեղի ունենում, որը հակասում է միջազգային պրակտիկային ու մեր Սահմանադրությանը»,-այս մասին Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ասես մեր պետության սեփականատերը լինի, կարող է որոշել՝ որ կտոր հողը ում տա, ում չտա։ Ըստ նրա, կարևոր է, ժողովուրդը կանգնած պայքարում է իր իրավունքների համար, որոնք նաև ամբողջ Հայաստանի իրավունքներն են։
«Բերվում են փաստարկներ, որ եթե մենք չտանք այն, ինչ Ադրբեջանը համարում է իրենը, ապա նա պատերազմ կսկսի։ Մի կողմից Հայաստանը հայտարարվում է, որ ուզում է կնքել խաղաղության պայմանագիր, որպեսզի խաղաղ ապրի, բայց Ադրբեջանը լրիվ ուրիշ խնդիրների մասին է խոսում։
Ինքը խոսում է Հայաստանի մասին՝ որպես Արևմտյան Ադրբեջան, ինքը նպատակ ունի ամրապնդվել մեր բարձունքների վրա, որպեսզի շարունակի իր ընթացքը։ Մեր ամեն զիջումը բերում է պատերազմի վերսկսման ավելի մեծ հավանականության, քան չզիջելը։
Անդառնալիության կետը հատված չէ, եթե ժողովուրդը միասնական որոշում է ընդունում, այդ որոշմանը շատ դժվար կլինի դեմ գնալ»,- ասաց նա։
Վ.Մանուկյանի խոսքով, միջազգային մթնոլորտն այնպիսին է, որ Ադրբեջանն այս պահին պատերազմ չի կարող սկսել։
«Արցախի տեղահանման ու ագրեսիայի հետևանքով առաջացած միջազգային կարծիքը, Պաղեստին-Իսրայել համակարտությունը նրա համար բարենպաստ պայմաններ չեն ստեղծում պատերազմ սկսելու համար։ Ինքն իր ծրագիրը հիմա իրականացնում է Նիկոլ Փաշինյանի ձեռքերով՝ գալ, տիրանալ հայկական հողերին, հետո հեշտ դիրքերից շարունակել նվաճումը»,- ասաց ՀՀ նախկին վարչապետը։
Ըստ Վ.Մանուկյանի, հարցի լուծումը Երևանում, բայց Երևանում կարող է հարցը լուծել միայն այն դեպքում, երբ ժողովուրդն իր իրավունքի համար պայքարի։
«Շատ կարևոր է, որ ժողովուրդն այստեղ իր հղոի վրա կանգնած է և շատ կարևոր է, որ սրան զուգահեռ Երևանում կազմակերպվեն քաղաքական ուժերի, հասարակության տարբեր շերտերի մի համախմբում, որը մինչև վերջ տանի այս պայքարը»,- ասաց Վազեն Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այդ հարցն ուղղեք երեկ Կասկադում ջազ լսողներին. Արթուր Խաչիկյան
- «Միացել ենք մեր Սրբազանին մեր հող ու ջրի համար»․ Տավուշեցի նահատակների ծնողները Կիրանցում են
- ԵԽ գլխավոր քարտուղար. Ողջունում եմ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման շուրջ պայմանավորվածությունը
- «Պիլոտային սահմանազատումը» իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան
- Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ. Արման Թաթոյան
- Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
- Ադրբեջանի քաղաքականությունն ուղղված է Հայաստանի անվտանգության համակարգի խաթարմանը. Թաթոյան
- «Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
- Ի աջակցություն տավուշյան շարժման քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
- Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
- Սուրենյանց. Տավուշյան գործընթացը Նիկոլ Փաշինյանը մտցրել է փակուղի
- Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
- Իշխանությունը քաղաքական շահերով ղեկավարվելով է սահմանազատման գործընթացը ներկայացնում խաղաղության համատեքստում. Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան