Վանաձորի բազմաթիվ հասցեներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Լեռնապատ» ջրատարի վրա վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 2-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Լոռու մարզի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
• Վանաձոր քաղաքի՝ Տավրոս-Առափնյա, Գործարանային, Ուկրաինական, Շրջադարձային, Վերածննդի, Լեռնային փողոցների, Տավրոս 1-22 փողոցների՝ իրենց նրբանցքներով եւ փակուղիներով, Ուկրշին տնակային ավանի, Բաղրամյան պողոտայի, Բաղրամյան 1-ին և 2-րդ փողոցների՝ իրենց փակուղիներով, Տավրոս - Սարի թաղամասի, Փարաջանովի, Վերածննդի փողոցների, Շիրակի և Տաշիրի խճուղիների, Տարոն 1, 2, 3, 4 թաղամասերի, Բելառուսների, Մինէներգոյի, Ածխահատների, Կանակայի, Սեբաստիայի, Միջին Մեքենաշինականի, Քոթեջային թաղամասերի, Տիգրանյան, Քիմիկների 1-ին և 2-րդ փողոցների, Ֆիդայինների փող. 1-43 /կենտ/, 2-62/զույգ/, 78ա անհատական տնատիրությունների, Լանջային փողոցի անհատական տնատիրություների, Շիրակացի փող. 4ա, 11, 13 անհատական տնատիրությունների և նրբանցքի, Պռոշյան, Մարգարյան փողոցների և իրենց նրբանցքի, Նալբանդյան 2-րդ նրբանցքի, թիվ 12 դպրոցի,
• Լեռնապատ և Դարպասի գյուղերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա