Լևոն Քոչարյանի օգնականին ներկայացվել է մեղադրանք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել, մեղադրանք է ներկայացվել։
«Արթուր Սուքոյանին ներկայացվեց մեղադրանք այն մասին, թե իբր վերջինս Դավիթ Լևոնյանի նկատմամբ բռնություն գործադրելու եղանակով խոչընդոտել է նրա մասնագիտական (լրագրողական) օրինական գործունեությունը՝ հարկադրելով տեղեկություններ տարածելուց հրաժարվելուն։ Արթուր Սուքոյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը»,- հայտնում է Արթուր Սուքոյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը ոչ թե իր լրագրողական գործունեության արդյունքն է, այլ իր որպես անհատ Դավիթ Լևոնյանի գործունեությունը, ով հրապարակել է բացառապես իր սեփական կարծիքն ու դատողությունները։
«Կարծում ենք այսքանը բավարար է…»,- գրել է Ալեքսանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր կրկին ներկայացել ենք քննչական մարմին, սակայն մեզ չեն ընդունել և ուղարկել են ոստիկանություն՝ ձերբակալվելու. Լևոն Քոչարյանի օգնականի պաշտպաններ
- Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում կա. Փաստաբաններ
- Դատական դեպարտամենտն ու Civic-ը
- ՔԿ-ում ուսումնասիրում են «Սիվիկ»-ի լրագրողի հաղորդման հիման վրա քրեական վարույթ հարուցելու հիմքերը
- ՔՊ-ում որոշեցին «մեկուսացնել» Civic կայքէջի լրագրողին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան