Օրվա մամուլ 08:18 01/05/2024 Հայաստան

ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանում ներդրված նոր QR կոդերի համակարգը իր հետևից բերելու է ՀՀ-ում արտադրված և ՀՀ ներմուծված մի շարք ապրանքատեսակների թանկացման: Իսկ գոյացած գումարի կեսը գնալու է, РБК-ի տվյալներով, ուզբեկ բիզնես մագնատ Ալիշեր Ուսմանովին: Տարբեր տեղեկությունների համաձայն` Ուսմանովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընկերն է:

Իսկ հիմա ամեն ինչի մասին՝ հերթով: Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության հովանավորությամբ նոր գագիկխաչատրյաններ են ծնվում, որոնք հարստանում են հենց պետության հաշվին՝ առանց լուրջ ջանքեր գործադրելու: Իբրև ԵԱՏՄ անդամ երկիր Հայաստանը ենթարկվում է վերպետական այդ կառույցի կանոններին, որոնցից մեկը ապրանքների նույնականացման համակարգն է: Հայաստանում այսօր ծխախոտը, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները, այդ թվում՝ գարեջուրը, ջուրը, տեխնիկայից` դյուրակիր համակարգիչներն ու բջջային հեռախոսներն արդեն վաճառվում են QR կոդով։ Իսկ ո՞վ է QR կոդերն արտադրող բիզնեսմենը, որը ահռելի գումարներ է աշխատելու:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ ապրանքների դրոշմավորման համար ՀՀ կառավարությունն ազգային օպերատոր է ընտրել, որին տրվել է ապրանքների նույնականացման բացառիկ իրավունքը։ «Հետքը» դեռ այս տարվա հունվարին հրապարակել էր` 1 հատ QR կոդն արժե 4.2 դրամ, իսկ տպագրությունը՝ 2.2 դրամ։ Առանց արտադրական պրոցեսում առաջացած այլ ծախսերի՝ միայն QR ստանալու և 1 միավոր ապրանքի վրա փակցնելու համար տնտեսվարողը վճարում է 6.4 դրամ։ Օրինակ՝ նախորդ տարվա 11 ամսում Հայաստանում շշալցվել է 53 միլիոն լիտր ջուր։ Եթե հաշվենք, որ արտադրված ջուրը շշալցվել է 1-ական լիտր ծավալով տարաներում, ապա ստացվում է, որ 53 միլիոն հատ QR կոդ է ստացվել, որն արժե 222 միլիոն դրամ (550 հազար ԱՄՆ դոլար՝ առանց տպագրական ծախսի): Նկատեցի՞ք, սա միայն 11 ամսվա և միայն շշալցված ջրերի վրա փակցված QR կոդից գոյացած գումարի չափն է, որի ուղիղ կեսը՝ 111 մլն դրամը գնալու է ուզբեկ մեծահարուստի գրպանը` մոտ 270 հազար ԱՄՆ դոլար։ Ջրերի նոր QR կոդի կիրառումը սկսվելու է մայիսի 1-ից: Իսկ ո՞վ է այս նոր խոշոր բիզնեսի հայ գործընկերը, որը ուզբեկ գործարարի հետ, կառավարության որոշմամբ, 2020 թվականի դեկտեմբերին դարձել է ազգային օպերատոր:

QR կոդի բիզնեսը, ըստ «Հետքի», պատկանում է կոնսորցիումով հանդես եկող` «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ին: Այդ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թ .-ին, 50/50 «փայերով» երկու բաժնետեր ունի՝ Ռուսաստանում գրանցված` ‘Центр развития перспективных технологий” ՍՊԸ-ն և Հայաստանում հիմնադրված «Ֆրուկտուս» ՍՊԸ-ն։ «Ֆրուկտուս» ՍՊԸ-ի 100% բաժնետերը Նարեկ Սեդրակի Եսայանն է. ոչ թե «Թիմ տելեկոմի» Եսայան եղբայրները, այլ նրանց ազգականն է Նարեկը` մերօրյա գագիկխաչատրյանը, որը, QR կոդերի պետական հովանավորությամբ ստեղծված գերեկամտաբեր բիզնեսով, շուտով մուլտի միլիարդատեր է դառնալու:

ՍՊԸ-ի մյուս բաժնետերը՝ ‘Центр развития перспективных технологий” ՍՊԸ-ն, ռուսական РБК-ի փոխանցմամբ, կապվում է ուզբեկական ծագմամբ ուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի հետ: QR կոդերից ստացված գումարի ուղիղ կեսը գնալու է նրան՝ Իլհամ Ալիևի ընկերոջը: Forbes-ը հրապարակել է, որ Գերմանիայի իշխանությունները Համբուրգում կալանքի տակ են վերցրել պատժամիջոցների տակ ընկած ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի` 156 մետր երկարությամբ «Դիլբար» շքեղ զբոսանավը, որը գնահատվում է 600 միլիոն դոլար։ Այսինքն՝ մի կողմից Նիկոլ Փաշինյանը հակադրվում է Ռուսաստանի Դաշնությանը, մյուս կողմից ՌԴ օլիգարխին դարձրել է ազգային օպերատոր:

Հետաքննությունը շարունակվում է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am
16:04
Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Գրիպի և սուր շնչառական վիրուսային  վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր...
Աղբյուր` Panorama.am
16:03
Արփա գետի ափին ուռենիներ են ապօրինի հատել
Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ ռեստորանային համալիրներից մեկի հարակից տարածքում՝...
Աղբյուր` Panorama.am
15:58
Կասկածելի առարկայի մասին հաղորդումից հետո Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցը փակվել է ստուգման համար
Մոսկվայի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում ստուգվում է կասկածելի առարկայի մասին հաղորդագրությունը։ Այս մասին հաղորդում է «Զգուշացեք,...
Աղբյուր` Panorama.am
15:40
Նույն ժամին Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան
«Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին  տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Միրզոյանը՝ Գրոնոյին
Միրզոյանը հանդիպել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
Աղբյուր` Panorama.am
15:27
«Կարևոր իրազեկում» Հարկադիրից
«Կատարողական վարույթի մասին» ՀՀ նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից, դրա 48-րդ հոդվածը սահմանում է հարկադիր կատարողի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մաhաgել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ջավախքի բնակիչների համար եվրոպական երկրները, որպես փող աշխատելու վայր, մնում են չընդունված
Ջավախքի բնակիչների մեծամասնությունը տարվա մեծ մասն անց է կացնում տնից հեռու: Աշխատատեղերի պակասի պատճառով տեղի բնակիչները ստիպված են լինում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Խնդիրները հնարավոր կլինի հեշտությամբ լուծել և ընդհանրապես հարաբերությունները լավ կլինեն. Հակոբ Սիմիդյանը՝ Ադրբեջանի հետ բնապահպանական հարցերի մասին
«Հարևանների հետ բնապահպանական խնդիրների բացերը կան, միայն Հայաստանի դեպքը չէ և դրանք հնարավոր կլինի հեշտությամբ և առանց հավելյալ պրոբլեմ...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}