24 ժամ Վազգեն Մանուկյանին՝ սուտը հերքելու համար
«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը Facebook-ում Վազգեն Մանուկյան անունով օգտատիրոջը 24 ժամ է տվել տարածած սուտը հերքելու պահանջով։
«Ապրիլի 30-ին «Facebook» սոցիալական հարթակի անձնական էջում Վազգեն Մանուկյան անունով օգտատիրոջ անձնական հաշվում զետեղվել է «Բագրատ սրբազան երկու որդիներն էլ ազատել է բանակից» բովանդակությամբ գրառում։
Հայտնում ենք, որ սույն անձն այս հայտարարության հրապարակման պահից սկսած ունի 24 ժամ ժամանակ իր կողմից տարածած ակնհայտ սուտ տեղեկատվության հերքման և զրպարտության համար ներողության հայցման համար:
Նշված ժամանակահատվածում ակնհայտ սուտ տեղեկությունը չհերքելու պարագայում մենք պատրաստվում ենք հայց ներկայացնել դատարան և դատական կարգով սույն անձից պահանջել հերքել իր կողմից տարածված կեղծիքը և հրապարակային ներողություն հայցել զրպարտության և անձի արժանապատվությանը հասցրած վնասի համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը