AstraZeneca-ն առաջին անգամ խոստովանել է` Covid-ի դեմ իր պատվաստանյութը կարող է թրոմբոզ առաջացնել. Telegraph
Լոնդոնի Գերագույն դատարանում կայացած լսումների ժամանակ շվեդա-բրիտանական AstraZeneca ընկերությունն առաջին անգամ ստիպված է եղել ընդունել, որ կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութը կարող է կողմնակի ազդեցություն առաջացնել։ Այս մասին գրում է Telegraph թերթը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։ Խոսքը թրոմբոցի մասին է։
News.ru-ն գրում է, որ դատարանը քննարկում է 51 հոգու խմբակային հայցը՝ ընկերության պատվաստանյութն օգտագործելուց հետո հիվանդներին լուրջ վնաս պատճառելու կամ մահվան մեղադրանքով: Վնասի չափը գնահատվում է մոտ 125 մլն դոլար։
«Պատվաստանյութը կարող է բացառիկ դեպքերում առաջացնել թրոմբոց՝ թրոմբոցիտոպենիայի համախտանիշով (TTS): Սրա պատճառներն անհայտ են»,- Telegraph մեջբերում է անում փաստաթղթերից, որոնք հայտնվել են իր մոտ։
Թերթը պարզաբանում է, որ թրոմբոցիտոպենիայի համախտանիշով թրոմբոզը հանգեցնում է թրոմբների առաջացման և թրոմբոցիտների թվի նվազման։
Հարակից հրապարակումներ`
- Ինդոնեզիան դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութերի խմբաքանակի օգտագործումը
- Նորվեգացի մասնագետները հորդորել են հրաժարվել AstraZeneca և J&J պատվաստանյութերից
- Ֆրանսիայում AstraZeneca պատվաստանյութի պատճառով ութ մարդ մահացել է թրոմբոզից
- Դանիան դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի կիրառումը
- Ախալքալաքը AstraZeneca պատվաստանյութը հետ է ուղարկել
- Դադարեցրել են AstraZeneca պատվաստանյութի փորձարկումները երեխաների վրա
- ԱՀԿ-ն ոչ մի կապ չի տեսնում AstraZeneca պատվաստանյութի և տրոմբի առաջացման միջև
- Իրենք Sputnik V-ով են պատվաստվում, իսկ մարդկանց վրա AstraZeneca են փորձարկելու. Նունե Ներսիսյան. «Փաստինֆո»
- AstraZeneca պատվաստանյութից հետո Անգլիայում հայտնաբերվել է թրոմբոզի 30 դեպք
- AstraZeneca պատվաստանյութից հետո Գերմանիայում թրոմբի 31 դեպք է գրանցվել
- Լեհերի 70%-ը հրաժարվում է պատվաստվել AstraZeneca պատվաստանյութով
- AstraZeneca պատվաստանյութը ստանալուց հետո Նորվեգիայում ևս երկու մարդ է մահացել
- Հարցում. Եվրոպացիներն ավելի քիչ են վստահում AstraZeneca պատվաստանյութին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան