Քաղաքական 12:34 01/05/2024 Հայաստան

Ինչո՞ւ է Բաքվի սիրտը Երևանի հետ ուղիղ բանակցություններ ուզում. Քաղաքագետի պարզաբանումը

Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ ուղիղ երկկողմ խաղաղ բանակցություններին, որոնք ապացուցել են, որ ամենաարդյունավետ և հաջող լուծումն են։ Այս մասին երեկ հայտարարել է  Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Panoarama.am-ը քաղաքագետ Ստեփան Դանիելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ռիսկեր են պարունակում Ադրբեջանի հետ առանց միջնորդների բանակցությունները Հայաստանի համար։

Ստեփան Դանիելյան-Ռիսկերի մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Նա հայտարարել է, որ երկկողմ բանակցություններն արդյունավետ են։ Արդյունավետ ո՞ւմ համար, բնականաբար Ադրբեջանի համար։ Իմաստն ինչի՞ մեջ է։ Եթե կան միջնորդներ, դա նշանակում է միջազգային երաշխիքներ պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ։ Ենթադրվում է, որ միջնորդներն այն երկրներն են, որոնք ունեն այդքան ներուժ, որ երաշխավոր հանդիսանան և ազդեն գործընթացի վրա։ Հիմա Ադրբեջանին միջնորդ պետք չէ, Ադրբեջանը միակողմանի զիջումներ է ստանում առանց միջազգային երաշխիքների։ Ավելին, եթե Տավուշի հատվածում սահմանազատման մասին փաստաթուղթը   նայեք, ապա գրված է, որ այս պահին այն իրականացվում է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, իսկ հետագայում կարող է այլ չափանիշներով սահմազատումն ու սահմանագծումն իրականացվեն։ Այսինքն գրել են, որ հետագայում դրանից էլ են հրաժարվելու։

Panoarama.am-Երեկ դրա մասին խոստովանեց  Արարատ Միրզոյանը, որ Ադրբեջանը դժկամություն է ցուցաբերում։
Ստեփան Դանիելյան-Խոստովանելու կարիք չկա, դա փաստաթղթում է գրված։ Դժկամություւն չի ցուցաբերում, այլ թղթի վրա գրված է , որ հետագայում կարող է փոխվել։ Դրա ներքո ստորագրություններ են դրված։

Panoarama.am-Սա ի՞նչ է նշանակում։

Ստեփան Դանիելյան-Նշանակում է, որ վաղը կարող է Զանգեզուրի միջանցք ուզեն, Սևանի լճի ափը ուզեն։ Այսինքն, Տավուշի գյուղերի հետ կապված առաջնորդվում են Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքներով, հետո կարող է Հայաստանից այլ տարածքներ ուզեն, ոչ թե ուզեն, այլ մտնեն, վերցնեն։

Panoarama.am-Ես վստահ եմ, որ Ադրբեջանի իշխանությունների հետ բանալցող Հայաստանի իշխանությունները գիտակցում են այս ռիսկերը։ Բայց ի՞նչն է նրանց ստիպում մինչև վերջ համաձայնել Բաքվի առաջադրած պայմաններին, առանց միջնորդների բանակցությունների շարունակմանը։

Ստեփան Դանիելյան-Շատ պարզ է ամեն ինչ։ Երկու միջնորդություն է առաջարկվում՝ ռուսական և արևմտյան։ Ռուսական միջնորդությունը մերժում են, քանի որ հայտարարել են, չեն ուզում ռուսական ծայրամասային գուբերնիա լինել։ Այսինքն, աշխարհքաղաքական փոփոխությունների են գնում։ Արևմուտքը չի երաշխավորում, ու ընդհանրապես Արևմուտքին Հայաստանը պետք չէ, պետք է թուրքական աշխարհի ճանապարհն աշխատի, որի մասին իրենք բացահայտ հայտարարում են։

Հարցազրույցի մանրամասները՝ ձայնագրությամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

08:55
«Ժողովուրդ». Ճանճերին ու պաշտոնյաներին սատկացնում են նույն գործիքով՝ թերթով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տիգրան Ավինյանը իրեն դսևորում է հղփացած պաշտոնյայի նման. ամփոփիչ ասուլիս էր հրավիրել...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Սյունիքի մարզպետի և Կապանի քաղաքապետի լարված հարաբերությունները նյարդայնացնում է նաև մարզպետարանի աշխատողներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի լարված...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Ժողովուրդ». Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու: Անգամ Ամենայն Հայոց...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». ՔՊ-ում շունչները պահած սպասում են, թե ում «դատաստանն» է տեսնելու Փաշինյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանի կնոջ մահը իշխող թիմում լյուստրացիա է իրականացրել․ իրենց երկարամյա գործընկերոջը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի հաստատած կարգը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Հրապարակ». Ինչո՞ւմ է մեղադրվում Ջրային կոմիտեի ղեկավար, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահ կառույցներից երեկ հրաժարվեցին տեղեկություն տրամադրել, թե ինչում է մեղադրվում Ջրային...
Աղբյուր` Panorama.am
08:42
Սոչիի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը
Սոչիի օդանավակայանը փակվել է՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։ Օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում և չի ուղարկում թռիչքներ։...
Աղբյուր` Panorama.am
08:22
Իշխանությունը վախենում է Ամանորին Հ1 եթերում հնչի Արցախի Հանրապետություն. Գեղամ Մանուկյան
«Սատանայական (թշնամական) իշխանությունը փորձում է ջնջել բոլոր ավանդույթները, վախենում է Ամանորին Հ1 եթերում, տարեվերջին հնչի Արցախ, Արցախի...
Աղբյուր` Panorama.am
23:10
Վերջում պարզվելույա՝ մեջներից միակ նորմալը նիկոլի հայրն էր՝ ձյաձ Վովան, ով 18 թվին ուղիղ տեքստով ասում էր՝ տղուս մի՛ ընտրեք, ա՜յ ժողովուրդ ջան. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Ես չեմ հասկանում՝ էս մեր ընգեր Մալյանը էս ու՞մ հետ էր ուզում սուրճ խմել։ Էս մարդկա՞նց։ Այ...
Աղբյուր` Panorama.am
22:57
ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանը հայտնել է, որ հրաժարական է տալիս Երևանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամի պաշտոնից
ԱԺ նախկին  պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է։ «Հարգելի հայրենակիցներ և շախմատային համքարության...
Աղբյուր` Panorama.am
22:43
Հաղթանակ թաղամասում, ըստ տուժողի, իր տան ուղղությամբ արձակվել է մոտ 20 կրակոց
Դեկտեմբերի 26-ին, հերթական կրակոցներն են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:56
Ես վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդի ազդեցության, խցանման նյարդի հետևանք են եղել.Ավինյանը՝ հոր հայտարարության մասին
Ավինյանը ներողություն է խնդրել հոր կոպիտ պահվածքի համար: Նա իր տելեգրամ ալիքում տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով հոր կոպիտ խոսքերը...
Աղբյուր` Panorama.am
21:25
Ցավալի է, որ քաղաքական իշխանության քաղաքական ողորմելի որոշումն առաջ տանելու գործին լծվել է Հանրային հեռուստաընկերությունը. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի...
Աղբյուր` Panorama.am
21:11
Գրոզնիում և Մախաչկալայում հայտնել են Բաքվից թռիչքների տոմսերի վերադարձի մասին
Գրոզնիի և Մախաչկալայի օդանավակայանները Բաքվից «Ադրբեջանական ավիաուղիների» չվերթների ժամանակավոր չեղարկման պատճառով հայտնել են գնված...
Աղբյուր` Panorama.am
20:56
Ավինյանը ճողոպրեց հոր վիրավորական արտահայտությունների մասին հարցից
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Ավինյանը...
Աղբյուր` Panorama.am
20:45
Հրդեհ՝ Դսեղ գյուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:24-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 7-րդ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Առաջարկում եմ Հ1-ի փոխարեն այսուհետ համատարած օգտագործել Ն1 ձևը․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Հանրային» կոչված հեռուստաընկերությունը փաստացի վերացնում է Վեհափառ Հայրապետի...
Աղբյուր` Panorama.am
20:16
Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում կրկին հանդիպել է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահել է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում:    Նեղ կազմով...
Աղբյուր` Panorama.am
19:49
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է․ «Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ ՀՀ նախագահ Վահագն...
Աղբյուր` Panorama.am
19:35
Կանխատեսելի է, որ իր ամանորյա ուղերձում Վեհափառն անդրադառնալու է նաև այս հարցերին․ Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես շարունակում եմ պնդել, որ արդեն...
Աղբյուր` Panorama.am
19:20
««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը համաձայն չէ, որ «կարմիր գծերը» 160․000 դրամ են սարքել, նա ավելի բարձր գին է առաջարկում՝...
Աղբյուր` Panorama.am
19:08
Էս թատրոնն ինչի՞ համար անենք․ Ավինյանը՝ ծառերը մաս-մաս փոխարինելու մասին
 Ծառերի հետ կապաված մեզ մոտ հուզական ֆոնը շատ բարձր է։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Զինվորների այրված ու մթի մեջ քիմիական թույնով լուսարձակող ձեռքերը մոռանալ չի լինում․ Զոհրաբյան
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Իր ծննդյան օրերի մատույցներում Ալիևի մոտ կրկին պոստկլիմաքսյան սինդրոմ է։ Սեփական ջեբի...
Աղբյուր` Panorama.am
18:39
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա․ Ավինյան
Գալիք տարում աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ՝ կբարձրանա։ Այս մասին տարվա ամփոփիչ  մամուլի ասուլիսի ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:22
Աննա Հակոբյանի հրավերն ընդունել են հաշված լրագրողներ, հանդիպումը չի կայացել․ ԶԼՄ
«Հրապարակ»-ի տեղեկությունեերով՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ Աննա Հակոբյանի այսօրվա հանդիպումը չի կայացել։ Վարչապետի տիկնոջ անունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում
«Գիտական ապացույցների աճող քանակի պատճառով իր գոյությունը հաստատող առցանց խաղերի հետ կապված խանգարումը (Online gaming disorder; OGD)...
Աղբյուր` Panorama.am
18:09
Թուրքիայի քաղաքացին Էրդողանին հայհոյելու համար կալանավորվել է
Թուրքիայի քաղաքացի Աբդուլքադիր Իփեքը սոցիալական ցանցերի X հարթակում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Իմնեմնիմի»-ի ամանորյա թողարկան հյուրը Բագրատ Սրբազանն է
«Իմնեմնիմի» պոդքասթի ամանորյա թողարկման հյուրը Բագրատ Սրբազանն է։ Այս մասին տեղեկացրել է հաղորդման համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։...
Աղբյուր` Panorama.am
17:58
Դեռ աշխատելու տեղ ունենք. Ավինյան
«Այն դժվարությունները, որոնք ունենք, երևանցիները մեզ հետ հաղթահարում են»,- տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}