Քաղաքական 15:08 01/05/2024 Հայաստան

Այդ հարցն ուղղեք երեկ Կասկադում ջազ լսողներին. Արթուր Խաչիկյան

Panorama.am-ի զրուցակիը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։

Panorama.am-Պարոն Խաչիկյան, այս օրերին բոլորի հայացքն ուղղված է դեպի Տավուշ։ Այստեղ սահմանազատման գործընթացը  է տեղի ունենում, հայկական կողմը հայտարարում է, որ դա խաղաղություն է բերելու Հայաստանին։ Դուք ի՞նչ եք կարծում դրա հետևանքների մասին։
Արթուր Խաչիկյան-Սահմանազատման ու դրա հետևանքների հարցի մասին խոսելը բացարձակ անիմաստ է, եթե չունենք մի քանի հարցերի պատասխաններ. ո՞ր քարտեզի կամ սկզբունքի համաձայն է  կատարվում սահմանազատումը։ Երկրորդը, այդ երկու գյուղը հանձնելուց հետո պե՞տք է հանձնվի ևս չորս գյուղ՝ անկլաներ, հետո պետք է հանձնվի՞ Սյունիքում միջանցքներ, հետո ի՞նչ պետք է արվի։ Այդ պրոցեսն ի՞նչ պայմանավորվածության հիման վրա է իրականացվում, որտե՞ղ է գրված, թե մենք մինչև որտե՞ղ ենք զիջելու, որտե՞ղ է Ադրբեջանը կանգնելու։ Մենք դա գիտե՞նք, չգիտենք։ Խոսվում է Սյունիքում մի քանի միջանցք տրամադրելու մասին։ Մեր տարածքից ադրբեջանական զորքերը հետ չեն քաշվել։ Այսինքն, մենք զիջում ենք, նրանք չեն զիջում։ Հետևաբար սա սահմնազատում չէ, այս թիմը սուտ տերմիներ է օգտագործում, որպեսզի մեզ շփոթեցնի, սա սահմանազատում չէ, սա Հայաստանի տարածքի հանձնում է, մենք չգիտենք, թե ո՞րն է վերջին կետը։

Panorama.am-Այս օրերին սահմանազատման գործընթացն ակտիվորեն ողջունում են արևմտյան երկրները, եվրոպական կառույցների ղեկավարները։ Ռուսական կողմից լռություն է։  Ինչո՞վ եք բացատրում ռուսական կողմի արձագանքի բացակայությունը։
Արթուր Խաչիկյան-Արևմուտքը ողջունում է, քանի որ երկրորդ-երրորդ անգամ Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկվելով, Թուրքիայից ու Ադրբեջանից կախված կիսապետություն կամ ձախողված պետություն  դառնալով, այն լուծում է  իր խնդիրը, այն է՝ Հայաստանը ենթարկել թուրքերին, ապա ոչնչացնել, որպեսզի ռուսները Կովկասում այլևս ոտքի տեղ չունենան։ Դա հասկանալի է։

Ռուսաստանն ուզում է, որ մենք վերադառնանք 2020-ի նոյեմբերի 9-ի պայմանագրին, երբ Ղարաբաղի ապագայի համար հույս կար, ռուսական կողմի վերահկսողությամբ տրանսպորտային կապեր պետք է լինեին, հիմա դա էլ չի լինի։ Պարզ է, որ Ռուսաստանը կնախընտրեր իր ազդեցությունը պահպանել տարածաշրջանում։ Մենք տապալեցինք մեր արտաքին քաղաքականությունը, դրա համար եկանք այս հետևանքներին։ Ռուսաստանն ու Իրանն այն երկրներն էին, որոնք կարող էին մեզ սատարել Ադրբեջանի հետ մեր հարցերը լուծել։  Իսկ հիմա պարզ է, ոչ Իրանը, ոչ Ռուսաստանը չեն ողջունում այս գործընթաղը, քանի որ սա տանում է  դեպի Արևմուտքի պարտադրած միջանցքը, որն անցնելու է Հայաստանի տարածքով և Իրանին ու Ռուսաստանին դուրս է մղելու ռեգիոնից, ինչպես մի քանի անգամ ասել է ԱՄՆ-ն։

Panorama.am-Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ իրենք նախընտրում են Հայաստանի հետ բանակցել ուղիղ։ Դա ի՞նչ ռիսկեր կարող է պարունակել Հայաստանի համար։
Արթուր Խաչիկյան-Ադրբեջանն ու Թուրքիան հիմա մեծ ուժ են։ Ունենալով ահռելի  առավելություն՝ նրանք նախընտրում են Հայաստանի հետ խոսել ուժի դիրքերից, այդ պատճառով չեն ցանականում, որ գործընթացին մասնակցի որևէ այլ պետութուն ու ձգտի անվտանգության երաշխիքներ տրամադրի Հայաստանին։ Այսինքն մենք մենակ մնացինք Թուրքիայի ու Ադրբեջանի դիմաց, ինչպես 1920 թվականին։ Այդ պայմաններում նրանք կամաց-կամաց զավթելու են մեր տարածքն ու ոչնչացնելու են Հայաստանը։

Panorama.am-Այս իրավիճակում դրա դեմն առնելու ռեալ գործիք կա՞։
Արթուր Խաչիկյան-Ունենալով ոչ կոմպետենտ և արտաքին ուժերի ազդեցության տակ գտնվող ղեկավարություն, մենք նման գործիք չենք կարող ունենալ։ Եթե դժբախտություն դժբախտության հետևից բերած մարդիկ մնում են իշխանության, ապա պետք է պատրաստվել այն մտքին, որ շուտով Հայաստան չի լինելու։

Panorama.am-Տավուշում սկիզբ առած պայքարը հնարավո՞ր է դառնա իշխանափոխության պատճառ։
Արթուր Խաչիկյան-Այդ հարցը տվեք այն մարդկանց, որոնք երեկ գնացել, ջազ էին լսում Կասկադում։ Սա շատ ամոթալի է։ Մեր հսարակությունը ցույց տվեց, որ պատահական չէ, որ մենք հազարավոր տարիներ չենք ունեցել պետություն։ Մի երկրում, երբ գյուղացի բնակիչները լացելով դուրս են գալիս երկրի ղեկավարի հետ հանդիպումից, քանի որ կորցնում են իրենց տները, նույն օրը Երևանում ջազ համերգին հազարավոր մարդիկ են գնում։ Եթե սա է մեր հասարակությունը, ուրեմն գանգատվել պետք չէ, ուրեմն մեզ համար կարևոր չէ հայրենիք ունենալը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}