Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան․ Բագրատ սրբազան
«Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան։ Ասում են՝ գործակալ եմ։ Եթե ասում են, որ գործակալ եմ, բայց մինչև հիմա ձերբակալված չեմ, ուրեմն մեր երկրում ոչ ԱԱԾ կա, ոչ պետություն կա, ուրեմն ինձ նման գործակալները հազարավորներն են՝ առավել ահասարսուռ։ Ես ոչ մի թշնամանք չունեմ որևէ մեկի, այդ թվում՝ ինձ զրպարտողների նկատմամբ, օրհնում եմ նրանց»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով իր դեմ իրականացվող արշավին։
«Մեկը կա, գրել էր՝ երկու որդի ունեմ, բանակից ազատել եմ։ Այ ձյուն գա գլխիդ, մեր պապերը կասեն՝ գետը տանի քեզ։ Չգիտեմ՝ ինչ ասել, ծիծաղս էլ է գալիս։ Երկու որդի ունեմ․․․ մեկը երևի ինքն է»,- ծիծաղեց սրբազանը։
Նրա խոսքով՝ այնքան խեղճ մարդիկ են, որ պետության ամբողջ խնդիրները թողել են, բարձրագույն օրգանը՝ ԱԺ-ն՝ ամբիոնը վերածել են Բագրատ Սրբազանի մասին համերգի։
«Պետությունը միլիոնավոր խնդիր ունի, հազար հարց կա՝ հրատապ ու ոչ հրատապ, անվտանգության խնդիր կա։ Այս բոլորը թողել են մի մարդու մասին համերգ են տալիս»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան