Պապիկյան, տականք, եթե չես կարողանում զինվոր պահել, ինչո՞ւ ես տանում, սպանում. Հրդեհից զոհված զինծառայողի հայր
«Մենք այսօր ենք եկել, որ զգուշացնենք՝ իրենց առաջ տարած վարկածին մենք չենք հավատում, մենք մինչև վերջ գնալու ենք, որ այս գործը բացահայտվելու է»,- Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից մահացած զինծառայող Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։
«Եթե ինքն իր էշ հալով բոլորին էշի տեղ է դրել, չի նշանակում, որ մարդիկ հավատալու են իր ասած վարկածին։ Դատարանում պաշտոնական վարկածից բացի, այլ բան չեն քննում։ Առաջին օրը ինչ խոսել է, գործը տանում են այդ ուղղությամբ։ Հաստատ այդպես չի եղել, ինչ վարկած, ապացույցներ, փաստեր դնում ենք իրենց առաջ, պաշտոնական վարկածից այն կողմ ուրիշ բան չեն հարցաքննում։
Կանչում են տղերքի հետ ծառայած ողջ մնացած զինվորներին, մեկի ասածը մյուսի հետ չի բռնում, լրիվ հակասություններ են»,-նշեց Գ.Կիրակոսյանը։
Նա համոզված է, որ եթե տղաները գիտակից վիճակում լինեին, նրանցից ոչ մեկը չէր զոհվի։
«Սուրեն Պապիկյան, ոչ մի տեղ չհելար, երևացիր։ 15 զոհ ես տվել մեկ գիշերվա ընթացքում։ Շատ ժամանակ պատերազմական պայմաններում թուրքը չի կարողանում 15 զինվորի սպանի։ Դու րոպեների ընթացքում 15 զոհ տվեցիր, մի հայտարարությամբ հանդես չեկար։ Ի՞նչ պայմաններում էին պահել այդ զինվորներին։ Իրավունք ունեի՞ն 15 զինվորի այդտեղ պահել։ Տականք, եթե դու չես կարողանում զինվոր պահել, ինչու ես տանում, սպանում երեխաներին»,- ասաց Գ.Կիրակոսյանը։
Հիշեցնենք, որ 2023 թ. հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մեր երեխաներին թունավորել ու նոր վառել են. Ազատ գյուղում հրդեհից զոհված զինծառայողի պապիկ
- Հարցաքննվել է կացարանում զոհված 15 զինվորի գործով տուժող Լևոն Խառատյանը
- Ազատ գյուղի կացարանում զոհված զինծառայողների գործով ճշմարտությունը չի բացահայտվել․ փաստաբան
- Ամեն ինչ անում են, որպեսզի հաստատվի պաշտոնական վարկածը․ Ազատ գյուղի կացարանում զոհվածի հայր
- Զինվորական կացարանում մահացած 15 զինծառայողների ծնողների պահանջին որևէ մեկը չի արձագանքել
- Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին
- Վաշտի կացարանում հրդեհից զոհված զինծառայողներից 8-ի դիակների ԴՏՓ եզրակացությունը ստացվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա