Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
«Կիրանցը կիսվում է, կեսն անցնում է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը Կիրանցի ժողովրդին ասել է, որ յոթ օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն, յոթ օրից հետո երաշխիք չի տալիս»,- Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի եղբայր Եղիշե Մախսուդյանը։
Նրա խոսքով, պայքարից ժողովուրդը չի հիասթափվել, մարդիկ ուզում են ապրել. «Ժողովուրդն ասում է՝ մեր հողերը մի տուր, դիրքերը թուրքը հատուկ ուզում է նրա համար, որ վաղը, մյուս օր կարողանա ճեղքել։
Արդեն կան դիրքեր, որ հանձնվել են թուրքերին, 100 տոկոս 2 դիրք արդեն հանձնվել է, իմ իմանալով Կոթի գյուղում արդեն աշխարհազորայիններն իջել են, արդեն իրենք են այնտեղ նստած»,- ասաց նա։
Եղիշե Մախսուդյանը նշեց, որ ելքն այն է, որ եթե նա չի կարողանում այս սահմանները պահել, միանշանակ պետք է թողնի, գնա։
«Ինքը պատրաստ է տալու, մենք էլ պատրաստ ենք կռվելու, մենք մեր Հայաստանն ենք կորցնում։ Մենք պայքարը շարունակելու ենք, մեզ ուզում են լռեցնել, մեզ տանելով։
Այսօր իմ եղբոր տղային՝ Վահագն Մախսուդյանին են կալանավորել 2 ամսով, որ մենք լռենք, բայց մենք չենք լռելու, միանշանակ։ Իմ հորեղբոր՝ Մախսուդյան Մելիքի հուշարձանն էլ է անցնելու թուրքերին»,- ասաց Եղիշե Մախսուդյանը։
Հարակից հրապարակումներ`
- Խոսրով Հարությունյան. Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
- Կիրանցի աղջիկ. Գյուղացիների մոտ անորոշությունը մեծ է
- Մեր ամեն զիջումը բերում է պատերազմի վերսկսման ավելի մեծ հավանականության, քան չզիջելը. Վազգեն Մանուկյան
- Այդ հարցն ուղղեք երեկ Կասկադում ջազ լսողներին. Արթուր Խաչիկյան
- Իշխանությունը հայտարարել է՝ չի կարող երաշխավորել «հայկական հատվածի» բնակիչների անվտանգությունը. Մանրամասներ՝ Փաշինյանի և կիրանցիների հանդիպումից
- «Պիլոտային սահմանազատումը» իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան
- Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն
- Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան
- Իրավունք չունենք թույլ տալ, որ ադրբեջանցին հայտնվի Հայաստանի սահմաններից ներս. Իրազեկման երթ Իջևանում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա