Քաղաքական 17:30 01/05/2024 Հայաստան

Պետք է երեսով տալ այն հարամ հացը, որ ուտում են և փոխարենը ծառայություն մատուցում թշնամուն. Թաթուլ Մանասերյան

«Երբ պետության ղեկավարը երդվում է Սահմանադրության և Կտակարանի վրա ձեռքը դնելով՝ երկու բան է խոստանում՝ ապահովել անվտանգություն և երկրի զարգացումը։ Երկուսն էլ Հայաստանում այսօր գտնվում են ողբալի վիճակում՝ եթե շիտակ լինենք»,-«Panorama.am-հարցազրույց» հաղորդաժամին ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

Մանասերյանի խոսքից մեջբերումները՝ ստորև.

▪Ո՛չ էներգետիկ անվտանգության առումով ներկայիս իշխանությունները կարողացան այլընտրանք ստեղծել, ինչպես սիրում են ասել՝ դիվերսիֆիկացնել, ո՛չ պարենային անվտանգության մասով են կարողանում արդյունավետ քաղաքականություն վարել։

▪Էներգետիկ անվտանգության հարցում ներկայիս իշխանությունները որևէ լուրջ քայլ չեն արել  և, ըստ իս, այնքան էլ հեշտ չէ դիվերսիֆիկացնել։ Հայտնի էլ չէ, թե ինչն է պատճառը, որ մենք պետք է էներգետին անվտանգությունն ապահովող գործոններից և երկրից հրաժարվենք ու գնանք արկածախնդրության, երբ ամբողջ Արևմուտքն է կախվածության մեջ։

▪Ժողովրդագրական անվտանգություն, դրա մասին մենք ցավոք սրտի եթերում շատ պետք է խոսենք, որովհետև բավական զգայուն հարցեր կան այս ոլորտում։ Կա նաև պարենային անվտանգություն, ֆինանսական, տեղեկատվական անվտանգություն և այլն։ Այսինքը, անվտանգության ամբողջ բլոկը, նույնիսկ եթե ռազմական և քաղաքական առումով ապահովված լինեն, ապա տնտեսական առումով լրիվ բարձիթողի վիճակում է։

▪Առավել ևս, որ այսօր գյության խնդիր է՝ ոչ թե երկընտրանք, թե որ բևեռն ավելի ճիշտ կլինի Հայաստանի զարգացման համար։ Ընդհանրապես պետք է արձանագրենք, որ ժամանակակից աշխարհում բևեռների ընտրության հարցն վաղուց անցել է, փոխլրացման քաղաքակունթյունն է շատ ավելի արդյունավետ։

▪Բոլոր այն ուժերը, որոնք Հայաստանին հորդորում են կտրվել տասնամյակներ ձևավորված կապերից, իրենք՝ անգամ պատժամիջոցներ կիրառող երկրները, կամ հավաքական Արևմուտքը, մեծ սիրով գործարքների մեջ են Ռուսաստանի հետ։ Այն վերաբերում է և Միացյան Նահանգներին և Մեծ Բրիտանիային, որ նավթ են ներկրում և եվրոպական բազմաթիվ երկրներին, որոնց տնտեսվարողները կա՛մ միջնորդավորված, կա՛մ ուղղակի շարունակում են իրենց բիզնեսը։  Այս պայմաններում իսկապես խնդիր է և այդ խնդիրը պետք է պարզ շիտակ ներկայացվի մարդկանց,  թե ինչ նպատակ են հետապնդում այդ հորդորների հեղինակները՝ Հայաստանին հանգեցնե՞լ ինքնասպանության, թե ուրիշ խնդիրներ են այնտեղ։

▪Եվրամիությունը երանելի շուկա է և շատ կարևոր է, որ մենք ձգտենք բարձր որակի, մրցունակության մասով բարձր նշաձողերի, բայց Հայաստանի Հանրապետությունը անկախության տարիների ընթացքում, ի բացառություն մի քանի ապրանքների, որոնք դեպի Եվրամիություն արտահանման հարադեպային բնույթ են կրել, հիմնականում մենք Եվրամիթյուն արտահանում ենք հումք և նյութեր, անգամ կիսաֆաբրիկատներ չենք կարողանում արտահանել։ Այս առումով շատ օգտակար եմ համարում, որ այն մարդիկ, ովքեր կտրուկ շրջադարձեր են սիրում և հատկապես նրանց լսողները՝ որոշ «բևեռախույզներ» կամ այլք, ուսումնասիրեն Եվրամիության արդեն անդամ երկրների  տնտեսության նորօրյա պատմությունը։

▪Հայաստանի Հանրապետությունը անկախության տարիներին բարեբախտաբար շատ լավ հարաբերություններ է պահպանել և Եվրամիության և, ԵԱՏՄ-ի հետ և դրանից առաջ՝ ԱՊՀ անդամ երկրների հետ և լավ կամ վատ փոխլրացման այդպիսի քաղաքականություն է իրականացվել։ Ըստ էության, Հայաստանն այլընտրանք չունի, մեր աշխարհաքաղաքական դիրքը թույլ չի տալիս կտրուկ գործողություններ անել։ Հայաստանը չի տեղավորված կանադայի, կամ Միացյալ Նահանգների, կամ նույնիսկ՝ եվրոպական տարբեր երկրների միջև, որտեղ կարող է փոքր ինչ իրեն ապահով զգալ։

▪Մենք ունեք այս իրավիճակը և հատկապես այն ուժերը, որոնք հորդորում են թշնամանալ Ռուսաստանի հետ, և այդ նույն ուժերը հորդորում են բարեկամանալ, եղբայրանալ թուրքերի և ադրբեջանցիների հետ, ընդամենը մի հարց ունեմ՝ իրենք իրենց հանապազօրյա հացն ինչպե՞ս են վաստակում, ո՞վ է կերակրում իրենց։ Նրանց մեծ մասը, ինձ հայտնի տվյալներով, սնվում են թուրքական փողերով։ Այդ թուրքական փողերը կա՛մ Միացյալ Նահանգներով են գալիս Հայաստան, կա՛մ Եվրամիությամբ են գալիս։ Թուրքերն այնքան միամիտ չեն, որ այսօր ուղղակի շփում ունենան և իրենցից փող ստացողներին անվանարկեն։ Իսկ օրինակները, թե հասարակություններում նման ներդրված մարդիկ ինչպես են կործանել պետությունները, բազմաթիվ են։

▪Կարծում եմ, որ մեզանում պահանջկոտության շատ լուրջ դեֆիցիտ կա։ Եթե նույնիսկ շոշափենք աղգային, քաղաքական և ռազմական հարցեր, ապա մենք անկախության 34 տարիների ընթացքում դեռևս չենք կարողացել ձևավորել հարկատուի կերպարը։ Եթե եվրոպական երկրներում, ճապոնիայում, Միացյալ նահանգներում, տարբեր զարգացած հասարակություններում, անգամ զարգացող որոշ երկրներում, իշխանությունների՝ օրենսդիրի, գործադիրի և դատականի մոտ ուղղակի վախ կա հարկատուից և ոչ միայն քվեից, այլև այն տալուց հետո պահանջկոտությունից, ապա մեզանում այն չեն պատկերացնում։ Մեզանում հոգեբանությունն մի քիչ այլ է, յուրօրինակ վարքագիծ ունենք։ Ըտրություններին քաղաքացին հարմարվում է, թե նայած ո՞վ շատ կտա։ Իհարկե՝ ոչ բոլորին է այն վերաբերվում, բայց մեծամասամբ այդպես դաստիարակվեց արդեն մեկ սերունդ։ Դրանից հետո մարդիկ գնում փնտրում են ծանոթներ՝ օգնական, վարորդ, դռնապան, որպեսզի փորձեն հարց լուծել։ Մինչդեռ քաղաքակիրթ երկրներում այն արվում է պահանջ ձևակերպելով։ Ես անգամ չեմ մեղադրում էն իշխանություններին, որոնք այսօր կան ՀՀ-ում, որովհետև շատ ցինիկաբար ասում են՝ մեզ ընտրել են, լեգիտիմ ենք և չենք սխալվում։

▪ՀՀ-ում չեն արձաքանքում պաշտոնյաների սխալ արարքներին և սա արդեն մեր՝ քաղաքացիներիս մեղքն է, որովհետև նրանք սովորական մահկանացու են, բոլորս սխալական ենք մինչ այն պահը, երբ չեն ասում՝ դուք այստեղ թերացաք, սխալ թույլ տվեցիք կամ միտումնավոր վնասեցիք։

▪Իշխանությանը մենք մեր գրպանից ենք վարձատրում, եթե երկու հոգու գրպանից չէ, այլ 12 կամ 2.5 մլն-ի գրապանից է՝ տարբերությունը ո՞րն է, մեթողը նույնն է չէ՞։ Իրենք սնվում են մեր հարկերից մեր տված հացն են ուտում և ժողովրդական լեզվով ասած մուննաթ են գալիս և ճիշտ են անում, որովհետև մենք դեռևս, չասեմ մեծամասնություն, նույնիսկ կրիտիկական զանգված չունենք ՀՀ-ում։ Այն հասունանում է այն ժամանակ, երբ մենք կդառնանք անհանգուրժող։

▪Մեկը պե՞տք է մտածի դրա մասին, թե՞ ամեն ինչը մեզ չի վերաբերում մինչև այն պահը, որ մեր անձնական շահին են կպնում։ Այստեղ անպայման ուզում եմ հիշեցնել Նժդեհի բազմաթիվ իմաստուն խոսքերից մեկը. «Անիծվի Հայի բոլոր ձախողութմների պարտությունների հիմքում ընկած անձնական շահի հիվանդությունը»։

▪Այն հին դեմքերը, որոնք իսկապես, առանձնապես դրական հերոսի կերպար չեն, որպեսզի երևան հանրության մեջ, չեմ ուզում սևացնել որևէ մեկին, բայց նրանք եթե իսկապես սիրում են իրենց երկիրը, ապա պետք է մի քիչ իմաստուն լինեն՝ առժամանակ հանրության մեջ չերևան։ Կարող է շատերը նեղվեն իմ այս խոսքից, բայց այնպիսի մարդիկ, ովքեր ասոցացվում են շատ նեգատիվ երևույթների հետ, պետք է մի քիչ իրենց զսպեն։ Ես ոչ մեկին կասկածի տակ չեմ ուզում դնել, որ իրենք սիրում են իրենց երկիրը, ժողովրդին, նվիրված են իրենց գործին, միգուցե զղջում են, բայց հիմ դրա ժամանակը չէ։

▪Էն իշխանությունները, որոնք հռչակել էին կոռուպցիայի դեմ պայքար, իմ համոզմամբ կոռուպցիայի ամենամեծ և նոր դրսևորումներն է մեզ մատուցում։ Որն է այն՝ ուզած մարդումն իենց հայեցողությամբ կարող են նշանակել շատ պատասխանատու պաշտոնների։ Սրանից ավելի մեծ կոռուպցիա չկա։ Եվ ամբողջ երկիրը, հասարակությանը դարձնում են փորձադաշտ։

▪Եթե մենք չունենք ազգային գաղափարներ, նպատակներ հետապնդող իշխանություն, ապա առնվազն մենք ձեր հետ միասին պետք է ունենանք պարզ ազգային արժանապատվություն և այն թիմը, որը պետք է փոխարինի։ Մինչ այդ, չմոռանանք, որ այդ թիմը պետք է աշխատեցնի, այսինքը երեսով տա այն հարամ հացը, որ իրենք ուտում են և փոխարենը ոչ թե մեզ են ծառայություն մատուցում, այլ ծառայություն են մատուցում թշնամուն։ Եթե մենք չունենք այդ ազգային արժանապատվությունը, ապա նրանք մշտապես այն անելու են և իմացեք, որ իրենցից վատերն են գալու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։

Զրուցեց՝ Արմեն Վարդանյանը



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}