Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ ծեծի է ենթարկվել Սաակաշվիլիի անձնական ներկայացուցիչը, ամերիկացի փաստաբանը և ընդդիմության առաջնորդը
Միխեիլ Սաակաշվիլիի անձնական ներկայացուցիչ Սոֆո Ջափարիձեն հոսպիտալացվել է հատուկ ջոկատայինների կողմից ծեծի ենթարկվելուց հետո։ Այս մասին հայտնում է «apsny.ge»-ն ՝ հղում անելով բողոքի ակցիայի մասնակից Լալի Ջանաշիային։
«Նա սարսափելի ցավեր ունի։ Նրան դաժանաբար ծեծել են, կարողացել է ձեռքերով ծածկել դեմքն ու գլուխը. Պետք է փորձաքննություն անցկացվի՝ պարզելու համար, թե արդյոք նրա կողոսկրերը կոտրված են»,-ասել է Ջանաշիան։
Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ ուժայինները դաժանաբար ծեծի են ենթարկել նաև Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Լևան Խաբեիշվիլիին։ Ըստ բժիշկների՝ նա ունի քթի ոսկորների բազմաթիվ կոտրվածքներ։
Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ հանրահավաքում ծեծի է ենթարկվել ամերիկացի փաստաբան Թեդ Ջոնասը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի նախկին պետնախարարը ձերբակալվել է Թբիլիսիում կազմակերպված ցույցի ժամանակ
- Թբիլիսիում գիշերը ցուցարարները որոշել են դադարեցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ակցիան
- Տավուշում ստեղծված իրավիճակի պատճառով ժամանակավորապես փոխվել է Երևան-Թբիլիսի երթուղին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան