Քաղաքական 17:29 01/05/2024 Հայաստան

Խոսրով Հարությունյան. Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը

Հայաստանի նախկին վարչապետ,  ԱԺ նախկին Նախագահ Խոսրով Հարությունյանը գրում է.

«Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը                               

կամ                                                                                                                                                    

Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը

Այն ինչ տեղի է ունենում այս օրերին Տավուշում դա սահմանազատում չէ, այլ սահմանագծում է՝ առանց սահմանազատման սկզբունքների շուրջ համաձայնության գալու: Ըստ էության իշխանությունը որոշել  է միակողմանի  դիրքերը զիջել Ադրբեջանին՝ ուղղակի սպառնալիքի տակ դնելով   բնակչության ապագան  այդ տարածքում:

Կրկնում եմ, Վարչապետն իրականացնում է ոչ թե սահմանազատում, այլ ապօրինի սահմանագծում՝ անշրջելի դարձնելով ոչ միայն տվյալ տարածքում բնակչության գոյության սպառնալիքները, այլ, կազմաքանդելով տարածաշրջանի պաշտպանական առաջնագիծը, թշնամու ուղղակի ռազմական սպառնալիքի տակ է դնում մեր ինքնիշխան երկրի ողջ տարածքը  Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝  Նոյեմբերյանից մինչև Մեղրի: Եվ բոլորովին պատահական չէ, որ այդ ազգադավ որոշման իրականացումը խափանելու համար ընդվզում են նաև մեր մնացած տարածքների բնակիչները:

Տավուշում իշխանության  գործողությունները, առանց չափազանցության,  ազդարարում են Հայոց պետականության կործանման սկիզբը: Այլևս հանդուրժել ազգակործան այս գործունեությունը անթույլատրելի է և դատապարտելի:

Մենք պետք է մեր մեծագույն հարգանքը բերենք Տավուշի բնակչությանը և հատկապես նրա փաստացի առաջնորդին՝ Բագրատ Սրբազանին: Հարկ է հարգանքի տուրք մատուցել նաև Շիրակի և Գուգարաց թեմերի առաջնորդնորդներին, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու այլ թեմերի առաջնորդներին,  որոնք իրենց ազգանվեր վարքով ոգևորում են ժողովրդին և սատարում նրա պայքարին:

Արդ, ո՞՞րն է համաժողովրդական պայքարի ներկա փուլի առանցքային խնդիրը: Ըստ իս դա մեկն է՝  բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման այս սպառնալի գործընթացը:
Ի՞նչ է նշանակում  ‹‹բեկել›› սահմանազատման ներկայիս գործընթացը: Արդյո՞ք այն նշանակում է հրաժարվել սահմանազատման իրականացումից : Անշուշտ ո՛չ:
Բեկել այս գործընթացը նշանակումէ հասնել նրան, որ  սահմանազատումն իրականացվի միջազգայնորեն ճանաչելի սկզբունքների հիման վրա:
Իսկ որո՞նք են այդ սկզբունքները:

Այդ սկզբունքները շարադրված են  անվտանգության բնագավառում միջազգային ամենահեղինակավոր կառույցի՝ Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության Քարտուղաքարության կողմից ընդունված ‹‹Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում: Հրատապ հարցեր և լուծումներ›› վերտառությամբ փաստաթղթում, որը ընդունվել է 2017թ դեկտեմբերին և կոչված է որպես պարտադիր կիրառման ուղեցույց հետխորհրդային երկրների միջև սահմանազատման աշխատանքների  իրականացման համար:

Այդ փաստաթուղթը պահանջում է, որ  մինչ  բուն սահմանազատման աշխատանքներին անցնելը կողմերը պետք է բանակցեն և համաձայնության գան այն սկզբունքների շուրջ, որոնց հիման վրա սահմանազատման իրականացումը հնարավորինս կբացառի  հետագայում միջպետական հարաբերություններում  ռիսկերի  ձևավորումը:

Օրինակ համաձայն այդ փաստաթղթի բանակցող կողմերը պետք է  համաձայնության գան այն սկզբունքի շուրջ,  որ ապագա սահմանը չի կարող դառնալ կողմերի միջև լարվածության և անկայունության աղբյուր:

Այսինքն   նշյալ փաստաթուղթը  մերժում է ‹‹ինչ տիրապետում եմ, այն էլ տնօրինում եմ›› կոնֆլիկտածին սկզբունքով առաջնորդվելու  ցանկացած փորձ (ի դեպ հենց այդ սկզբունքով է առաջնորդվում Ադրբեջանը) կամ անկլավների մասին որևէ հարցադրում (հաշվի առնելով, որ այդ անկլավներն անմիջապես վեր են ածվելու ռազմական հենակետերի և ուժի սպառնալիքի կիրառման նոր հնարավորություների Ադրբեջանի ձեռքում):

Մի՞թե վերոնշյալ  սկզբունքը չի  նշանակում, որ  2020թ նոյեմբերից հետո ռազմական ճանապարհով կամ ուժի սպառնալիքի միջոցով Հայաստանի սուվերեն տարածքից ձեռք գցած ռազմավարական կարևորության բարձրունքները Ադրբեջանը պարտավոր է ազատել:
Հարց. ինչու՞ է գործող իշխանությունը խուսափում վերը նշված փաստաթղթում ամրագրված այս սկզբունքի շուրջ բանակցելուց և փորձում է սահմանազատման խնդրում հիմք ընդունել  իրավաքաղաքական առումով փաստացի ոչինչ չասող  Ալմա Աթիի Հռչակագիր կոչված փաստաթուղթը:

Միամիտ կլինի ենթադրել, որ  եվրոպական փորձագետները  սահմանազատման և սահմանագծման սկզբունքները մշակելիս  տեղյակ չեն եղել  Ալմա Աթիի Հռչակագրի  գոյության մասին:
Եթե այդ Հռչակագիրը  օգտակար  լիներ  հետխորհրդային պետությունների միջև սահմանազատման աշխատանքների իրականացման համար, ապա եվրոպական փորձագետները  տարբեր երկրների փորձը հարյուրավոր էջերում մեկնաբանելու փոխարեն  ընդամենը հղում կկատարեին այդ հռչակագրին և վերջ: 

Բայց նրանք դա չեն արել: Ինչու՞:

Միայն անտեղյակները կամ  պրոցեսը միտումնավոր  խեղողները կարող են շրջանցել այն կարևոր հանգամանքը, որ Խորհրդային Միությունում հանրապետությունների վարչական սահմանները Կոմունիստական Կենտրոնը ձևավորել էր այնպես, որ հարևան հանրապետությունների միջև  մշտապես  լիներ  որոշակի   լարվածություն, ինչը և  ապահովում էր   Կենտրոնի քաղաքական անվերապահ ազդեցությունը  տեղերում:  
Այդ է պառճառը, որ այսօր գրեթե բոլոր հետխորհրդային պետություններն  իրենց անմիջական հարևանների նկատմամբ  ունեն տարածքային պահանջներ: Մեր Հանրապետության ոչ վաղ անցյալը նույնպես վկայում է այդ մասին: 

Ուստի առաջնորդվել Խորհրդային շրջանում Կենտրոնի կողմից ձևավորված վարչական սահմաններով նշանակում է վերակենդանացնել ազգամիջյան կոնֆլիկտները՝ նպաստելով պետութունների միջև լարվածության և անկայունության խորացմանը: Սա է իրականությունը և  գործող իշխանությունները  պարտավոր են  դա հստակ գիտակցել:
Ահա թե ինչու է պետք առաջնորդվել ոչ թե Ալմա Աթիի Հռչակագրով, այլ ԵԱՀԿ Քարտուղարության վերոնշյալ փաստաթղթի պահանջներով: 

Մեկ այլ ոչ պակաս կարևոր հարցի մասին: Վարչապետը անդադար պնդում է, որ  մեր  երեք տասնյակից ավել  սահմանամերձ գյուղերի  տարածքները գտնվում են Ադրբեջանի  օկուպացիայի տակ և հաճախ հույս հայտնում, որ Ադրբեջանը կցուցաբերի ողջամիտ մոտեցում այդ տարածքները ազատելու հարցում:  Մանկամտություն և ուրիշ ոչինչ:

Մինչդեռ  ԵԱՀԿ Քարտուղարության նույն այդ փաստաթղթում հստակ սահմանված է  սկզբունք, համաձայն որի սահմանազատման արդյունքում սահմանամերձ բնակավայրերի բնակիչները չեն կարող զրկվել իրենց բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ հնարավորություններից՝ խոտհարքներց, արոտավայրերից, ջրաղբյուրներից, հոսանքի, կապի և տրանղսպորտային  հաղորդակցության ենթակառուցվածքներից և այլն: Միջազգային անվտանգության բնագավառում այդ հեղինակավոր կառույցն, ի դեմ իր Քարտուղարության, առաջարկում է սահմանազատում իրականացնող պետությունների հանձնաժողովներին պարտադիր բանակցել այս սկզբունքը: Հարց. ինչու՞  է  Վարչապետը կամ Մհեր Գրիգորյանը անտեսում խնդրի լուծման այս հնարավորությունը:
Կամ  ոչ պակաս կարևոր մի խնդրի մասին ևս: ԵԱՀԿ Քարտուղարությունը գտնում  է, որ  սահմանազատման ընթացքում չի կարող անտեսվել հողի և անշարժ գույքի նկատմամբ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սեփականության իրավունքը, եթե այդ իրավունքը  ձեռք  է բերվել տվյալ պետության ներքին օրենսդրության  համապատասխան: Այսինքն  սահմանազատման արդյունքում չի կարող մարդու տունը հայտնվել  Հայաստանում, իսկ գոմը՝ Ադրբեջանում:

Մի՞թե սա կարևոր սկազբունք չէ (մենք նման իրավիճակի հետ բախվել ենք Սյունիքում՝  2021-ին Ադրբեջանցիների կողմից ջիպիէսով սահմանազատում իրականացնելու արդյունքում):  Ինչու՞ է  գործող իշխանությունը անտեսում բանակցություններում արդարամիտ լուծումների գալու այս հնարավորությունը: 

Ինչու՞է Մհեր Գրիգորյանը խորշում  միջազգային հեղինակավոր կառույցի կողմից առաջարկվող այս սկզբուների շուրջ բանակցելուց, փոխարենը միակողմանի զիջումների գնում Ադրբեջանի պահանջներին՝ ձևավորելով ռազմական սպառնալիքի նոր հնարավորություններ, վտանգելով մեր  Պետության գոյությունն ընդհանրապես:

Սրանք հռետորական հարցեր չեն և  գյուղացիների գլխի տակ փափուկ բարձ դնելու փորձերի փոխարեն պահանջում են օրվա իշխանությունների անմիջական պատասխանը:
Ի դեպ առանձնահատուկ ցանկանում եմ  նշել, որ ԵԱՀԿ Քարտուղարության նշված փաստաթղթում աշխարհագրական քարտեզների մասին խոսվում է, որպես վերը շարադրված սկզբունքների կիրառումն ապահովելու հավելյալ հնարավորություն, բայց ոչ որպես առանցքային խնդիր: Այս դիտարկումը անում եմ հատկապես նաև տիտղոսային ընդիմության ներկայացուցիչների համար, որոնք արդեն հոգնեցրել են քարտեզների մասին իրենց հարցադրումներով:
Այս հարցադրումների մասին առավել մանրամասն ես իմ մոտեցումները շարադրել եմ  դեռևս 2021թ-ին  ‹‹Հայաստանը մուրճի և սալի արանքում: Ի՞նչ անել›› վերտառությամբ հոդվածում:
Ինձ հաճախ իմ ընդիմախոսները  հակադարձում են, որ ԵԱՀԿ Քարտուղարության փաստաթուղթը կրում է խորհրդատվական (ռեկոմենդացիոն) բնույթ. Ուստի այն կարող է հիմք ընդունվել միայն բանակցող կողմերի համաձայնության դեպքում:

Նախ, մեկ անգամ ևս  ցանկանում եմ ընդգծել, որ այդ փաստաթուղթն ընդունվել է անվտանգության բնագավառում միջազգային ամենահեղինակավոր կառույցի կողմից, որպես հետխորհրդային տարածքում սահմանազատման աշխատանքների իրականացմոամ պարտադիր ուղեցույց:
Երկրորդ, կարծում եմ շատ դժվար է որևէ ողջամիտ հիմնավորում գտնել  նշյալ փաստաթղթում առաջարկվող սկզբունքները մերժելու կամ դրանց շուրջ բանակցելուց խորշելու համար: Թերևս միայն այն դեպքում, երբ  կողմերը բացահայտ դեմ են  միմյանց  հետ խաղաղ  գոյակցությանը և սահմանազատման գործընթացը խաղաղության համար անհրաժեշտ իրավաքաղաքական նախադրյալներ ձևավորելու նպատակով որպես հնարավորություն օգտագործելուն:

Այն, որ Ալիևը   դեմ է խաղաղությանը դա փաստում է նաև Փաշինյանը: Բայց ինչու՞ է Փաշինյանն աջակցում նրան՝  խուսափելով ԵԱՀԿ Քարտուղքրության նշյալ փաստաթղթում  արձանագրված սկզբունքների շուրջ բանակցություններ վարելուց կամ այդ փաստաթղթի  հիման վրա սահմանազատման աշխատանքների իրականացումից: Այս հարցը ողջամիտ պատասխան չունի:
Չէ՞ որ նույնիսկ  Շառլ Միշելը, կարևորելով սահմանազատման խնդիրը  երկու պետությունների միջև խաղաղությունն անշրջելի դարձնելու գործում, պատրաստակամ էր կողմերին աջակցության համար իր փորձագետներին տրամադրել:  Արդյո՞ք եվրոպական կառույցները կարող են մերժել այն առաջարկը, որ նպատակահարմար է սահմանազատումն իրականացնել ԵԱՀԿ Քարտուղարության կողմից մշակված համապատասխան փաստաթղթի հիման վրա:  Դե իհարկե ո՛չ: Ուրեմն հարց. ինչու՞ հայկական կողմը չի գնում այդ ճանապարհով, այլ նպատակահարմար է գտնում սեփական բնակչությանը պատերազմով ահաբեկելու միջոցով միակողմանի զիջումների գնալ, ընդ որում Տավուշում իրականացնել ոչ թե սահմանազատում այլ ուղղակի սահմանագծում:
Այս հարցերը հռետորական չեն:

Ավելին  հանդես գալով սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցությունները  Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության Քարտուղարության  վերոնշյալ փաստաթղթի հիման վրա անցկացնելու պահանջով հնարավորություն է ստեղծվում  բեկել  այդ գործընթացը՝ տեղափոխելով այն միջազգայնորեն ճանաչելի սկզբունքների հուն:   
Ուստի պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը և սահմանազատումն իրականացնել ԵԱՀԿ Քարտուղարության 2017թ դեկտեմբերին ընդունված ‹‹Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում: Հրատապ հարցեր և լուծումներ›› վերնագիրը կրող փաստաթղթի հիման վրա: Հակառակը՝ կործանարար է»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:13
Ռազմավարական ընտրությունը պետք է լինի հստակ, գետնի վրա, հակառակ դեպքում Հայաստանը կդառնա հերթական ավանտյուրայի զոհը. Արա Պողոսյան
Քաղաքական վերլուծաբան Արա Պողոսյանը գրում է. «Աֆրիկյան երկրներում Ֆրանսիայի առաջ ծառացած բարդությունները, որոնք ուղեկցվում են...
Աղբյուր` Panorama.am
21:03
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ։ «Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին:...
Աղբյուր` Panorama.am
20:53
70 հազար քաղաքացիների անունից հարցը եմ տվել Նիկոլ Փաշինյանին և նա միտումնավոր խոսափեց պատասխանել. Հայկ Մարության
«Քաղաքային իշխանությունները ականջալուր չեղան,  իրենց համար մեկ է, թե ինչպես է ժողվուրդն ապրում, ինպես է կարողանալու այս բարդ...
Աղբյուր` Panorama.am
20:29
Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ցավակցական է տարածել պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան դեպքի կապակցությամբ, որում ասվում է....
Աղբյուր` Panorama.am
20:21
Տեղի ունեցավ Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների բացման արարողությունը
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի...
Աղբյուր` Panorama.am
20:12
Թբիլիսիի քաղաքապետը կոշտ է արձագանքել Ուկրաինայի նախկին ԱԳ նախարարի հայտարարությանը
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն դատապարտել է Ուկրաինայի նախկին արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հայտարարությունն այն մասին, որ նա տարհամոզել է իր...
Աղբյուր` Panorama.am
19:53
Էս թրաշով ջահելը արդարադատության վերաբերյալ ի՞նչ խորհուրդ կարող է տա նախարարին. Ոսկան Սարգսյանը՝ նոր նշանակման մասին
Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Սրբուհի Գալյանի հրամանով՝ Լյովա Սարգսյանը նշանակվել է նախարարի խորհրդական։: Տավուշցի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Անհավատալի է, Աստված հոգիդ լուսավորի Մհեր ջան. Արթուր Վանեցյանը ցավակցություն է հայտնել ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Վանեցյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի ողբերգական մահվան կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
19:14
Արարատ Միրզոյանն առաջիկա օրերին ԱՄՆ-ում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 14-ից 15-ը  նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում: «Ծրագրված են...
Աղբյուր` Panorama.am
19:07
«Մայր Հայաստան» խմբակցությունը ուղեվարձի թանկացումը չեղարկելու օրակարգով ավագանու արտահերթ նիստ է հրավիրել
«Այս պահին Երևանի ավագանում «Մայր Հայաստան» խմբակցությունը գտնվում է քաղաքապետարանում և նախաձեռներլ է ստորագրահավաք արտահերթ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ: «Մեծագույն ցավով տեղեկացա Ազգային Ժողովի...
Աղբյուր` Panorama.am
18:48
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Երևանում հունվարի 14-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարզերում...
Աղբյուր` Panorama.am
18:32
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը զոհվել է ավտովթարից. Լրացված
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում ՆԳՆ ՓԾ 911 ծառայություն է զանգահարել  մի քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
18:31
Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար
Մայրաքաղաքի քրեական ոստիկանները հունվարի 12-ին ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
18:25
Վոլգոգրադի բնակիչը դшնшկահարել է Մոսկվայի սուպերմարկետի աշխատակիցներին և այցելուներին
Մոսկվայի մարզի Շչյոլկովո քաղաքում հարբած երիտասարդը դանակով հարձակվել է սուպերմարկետի աշխատակիցների և այցելուների վրա։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Բրյուսելում մոտ 100 հազար մարդ է բողոքում կենսաթոշակների բյուջեի կրճատման դեմ
Բրյուսելում մինչև 100 հազար մարդ դուրս է եկել փողոց՝ տարեկան 3 միլիարդ եվրոյով սոցիալական նպաստների և կենսաթոշակների բյուջեն կրճատելու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Հայաստանին Ռուսաստանի հակազդեցությունն շատ ավելին է, քան Ադրբեջանի պարագայում. Տիգրան Աբրահամյան
ՀՀ գործող իշխանություններն ինչպես են կառուցում պետության անվտանգային համակարգը։ Արդյո՞ք դրա բացակայությունը չէ Ալիևի հերթական սպառնալիքների և...
Աղբյուր` Panorama.am
17:49
ՀՖՖ նախագահը պարտությունը ներկայացնում է հաղթանակ․ Արթուր Սողոմոնյան
«ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հերթական անգամ «աչքի ընկավ» կեղծ տեղեկություն տարածելով՝ իբրև ինձ հետ կապված դատական գործ է...
Աղբյուր` Panorama.am
17:37
Մենք չենք ստեղծել այդ պրոդուկտը, որպեսզի հաճույք պատճառենք բոլորին. Վազգեն Սաղաթելյան
«Մենք կարող էինք այդ բառերը չօգտագործել, անշուշտ, կարող էինք։ Մենք՝ որպես ստեղծագործող որդեգրել ենք այս մոտեցումը, այո, դա կարող է լինել...
Աղբյուր` Panorama.am
17:36
Եկամտահարկի վերադարձի ծրագրին կփոխարինի նոր ծրագիր
«Հայաստանում առկա է 19 հազար  բազմաբնակարան շենքեր, որոնցից 60 տոկոսը և ավելին կառուցվել են մինչև 1980 թվականը՝ խորհրդային նորմերով,...
Աղբյուր` Panorama.am
17:24
Խախտումները հիմնականում վերաբերում են դպրոցների շինարարությանը. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
 «Լիզենզավորման համակարգը ներդնելուց հետո արդեն ունեցել ենք խախտման հետևանքով լիցենզիաների կասեցման դեպքեր»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:10
ՀՀԿ-ական. Սերժ Սարգսյանի դեմ ցանկացած արշավ կազմակերպելու փորձերը դատապարտված են ձախողման
ՀՀԿ ԵՄ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրում է. «ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ տարիներ շարունակ արշավներ են իրականացրել...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ճապոնիան ցունամիի նախազգուշացում է տվել 6,9 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո
Ճապոնիայի Կյուսյու կղզու հարավ-արևելյան ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է հայտարարվել: Կյուսյու կղզու...
Աղբյուր` Panorama.am
16:57
Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի. Փարիզի չափ տարածք է այրվել
Հրշեջները Լոս Անջելեսի մահաբեր հրդեհների դեմ գրեթե մեկշաբաթյա պայքարի կրիտիկական փուլում են: Այս մասին գրում է CNN-ն ու մանրամասնում, որ...
Աղբյուր` Panorama.am
16:46
Լոս Անջելեսում Գեթի կենտրոնը հայտնվել է պարտադիր տարհանման գոտում
Կենտրոնում պահվում են ավելի քան 125 000 արվեստի նմուշներ և 1,4 միլիոն փաստաթուղթ:
Աղբյուր` Panorama.am
16:40
Գործարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ երկլեզու տեղեկատվական կայք
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը, Բաքվում սպասվող հայ գերիների ձևական դատավարական գործընթացի մեկնարկին ընդառաջ,...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ադրենոգենիտալ համախտանիշի սքրինինգի ծրագիրը կընդլայնվի՝ ներառելով նաև մարզերը. ԱՆ
Նորածնային սքրինինգների հիմնական նպատակն է կանխարգելել և վաղ հայտնաբերել հիվանդություններ, որոնց զարգացումը կարող է հանգեցնել հաշմանդամության...
Աղբյուր` Panorama.am
16:05
Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից. Փաշինյանը՝ Կոշտային
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
16:01
Կառավարությունը գաղտնի է պահում, Իտալիա այցի ընթացքում ՊՊԾ քանի աշխատակից է ուղեկցել Աննա Հակոբյանին
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Իտալիա այցի ընթացքում ուղեցկող պատվիրակություն չի ձևավորվել, նրան ուղեկցել են ՊՊԾ և արարողակարգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են
13:14 13/01/2025

Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}