Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի․ Կիրանցի 87-ամյա բնակիչ
«Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի»,- սրտնեղած ասաց Կիրանց գյուղի 87-ամյա բնակիչը։
«Մեր զոհված տղերքի հիշատակը պահեմ, որպեսզի Ղարաբաղի նման չգան ու մեր տղերքի հիշատակը պղծեն։ Ի՞նչ են ուզում մեզանից։ Եթե պետք ա, առանց քարտեզի ես կարող եմ Ակսիպարի ու Խրեմլի սահմանն էլ ցույց կտամ բոլորին, թող հետս գան, ես ձեռնափայտով կգամ, թող գան, ինչ են ուզում մեզանից։ Ես 87 տարեկան մարդ եմ, այստեղ կանգնած եմ հանուն իմ տղայի ՝ Արմենի, որը զոհվել է պատերզմի ընթացքում։ Հանուն նրա՝ ես իմ ժողովրդի հետ եմ»,- ասաց տարեց բնակիչը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան