ՀԿԵ գնացքի ուղևորները Գյումրի կհասնեն անմարդկային պայմաններում կանգնած. Քաղաքացու բողոքը
Մայիսյան այսօրվա տոնին շատ քաղաքացիներ գնում են Երևանից դուրս։ Նրանից մեկն էլ Տարոն Գևորգյան է, որ որոշել է գնացքով Գյումրի գնալ։ Պարզվում է՝ նա ու շատերը ստիպված են հայրաքաղաք հասնել խցկված, կանգնած վիճակում։
«Առավոտյան 7:15 Երևանից Գյումրի ուղևորվող էլեկտրագնացքում արդեն ասեղ գցելու տեղ չկա, չնայած գնացքի շարժվելու ժամը 07:55-ն է։
Տեղ չկա, քանի որոնք Հարավկովկասյան Երկաթուղի ն հերթական անգամ որոշել է տոնական օրով 2 վագոնանոց շարժակազմ դնել (ունենալով նաև 4 վագոնանոցները)։
Ես չգիտեմ, պատճառը որն է, բայց տևական ժամանակ է, էս վիճակն է։
Հարց. մարդիկ, որոնք տոնական օրով գնում են Գյումրին տեսնելու, բայց ստիպված են կանգնած երեք ժամ գնալ անմարդկային պայմաններում, էլ ուժ կունենա՞ն Գյումրիում շրջելու»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա