Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Նիկոլ Փաշինյան
«Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ։ Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի դեմ ագրեսիվ քաղաքականությունը միջազգայնորեն լեգիտիմացնելու, չակերտներով կամ առանց չակերտների, լեգիտիմացնելու առումով»,-այդ մասին Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ մինչև Տավուշից տարածքներ հանձնելու գործընթացը Ադրբեջանը 4 գյուղերի փաստը որպես խաղաթուղթ է օգտագործել։
Փաշինյանը հայտարարեց, որ կատարվողը չի կարելի 2020թ.-ի իրադարձություններից և փորձից առանձին դիտարկել, և նշեց, որ ինքը չի մոռացել այն քննադատությունները, որունք 44-օրյա պատերազմից հետո հնչել էին:
«Նկատի ունեմ հետևյալը՝ նրանք ասում էին, որ շատ է հնչել քննադատությունը, թե իշխանությունը պարտավոր էր քայլեր ձեռնարկել պատերազմը կանխելու համար: Կա՞ր արդյոք տարբերակ պատերազմը կանխելու: Ես ասում էի՝ այո՛, կար տարբերակ պատերազմը կանխելու, դրա համար մենք պետք է համաձայնեինք՝ վերադարձնել Ադրբեջանի 7 շրջանները, համաձայնել Լեռնային Ղարաբաղի ընթացիկ կարգավիճակի լուծարմանը»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնոլով, որ պատերազմից հետո հասարակությունն ասում էր, որ Փաշինյանն էր տիրապետում տեղեկատվության և պետք է կայացներ տեղեկատվությունից բխող որոշումներ և կանխարգելեր պատերևազմը՝ Փաշինյանը հավելեց, որ այդ բոլոր ուղերձներն ի ագիտություն է ընդունել, և հիմա իր ունեցած ամբողջական տեղեկատվության հիման վրա, կայացնում են այսօրվա այս որոշումները։
Մեկնաբանելով հնչող կարծիքը, որ 4 գյուղի հարցը լուծելուց հետո Ադրբեջանը կարող է հրաժարվել այդ նույն սկզբունքով գործընթացը շարունակելու պարտավորությունից՝ Փաշինյանն ասաց, թե 4 գյուղերի հարցի չլուծումն ավելի շատ հնարավորություն կտա Ադրբեջանին այն անելու, քան 4 գյուղերի հարցի լուծումը։
Մեր կողմից էլ հավելենք, որ իր գործելաոճին համաձայն Նիկոլ Փաշինյանը կրկին իր վարած կապիտուլյացիոն քաղաքականության պատասխանատվությունը բարդում է հասարակության վրա՝ հայտարարելով, թե ինքն ընդունում է 44-օրյա պատերազմը չկանխելու մեջ իրեն ուղղված քննադատությունը և հանձնում է հողեր, որպեսզի կրկին պատերազմ չլինի և քաղաքացիները կրկին իրեն չմեղադրեն՝ տեղեկացված լինելով հանդերձ պատերազմը չկանխելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան