Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ այդ մասին հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
«Ժամը 11:45-ի դրությամբ փլատակների տակ հայտնաբերվել է 18 ավտոմեքենա, ընդհանուր առմամբ տուժել է 49 մարդ, որից 19-ը՝ մահվան ելքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
30 տուժած գտնվում է հիվանդանոցում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանում մեկ կիլոգրամանոց կարկուտներ են թափվել երկնքից
- Ա. Խաչիկյան. Ամերիկացիների սխալն այն էր, որ Ռուսաստանին մղեցին դեպի Չինաստան և հիմա կայանում է ռուս-չինական դաշինքը
- ԱՄՆ-ը հայտնել է Ռուսաստանի և Չինաստանի հետ սպառազինությունների վերահսկման հարցը քննարկելու ցանկության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա