Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է.
«Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, որը նաև Նիկոլ Փաշինյանի հարսանիքի քավորն է, յուրայինների միջոցով փորձում է ցրել միջպետական ճանապարհը փակած կիրանցիներին և նրանց աջակցության գնացած տարբեր գործիչներին, որոնք արդեն տասն օրից ավելի է գիշերում են փողոցում՝ թույլ չտալով Կիրանցում սահմանազատման-սահմանագծման աշխատանքներ իրականացնել։
Գյուղից մեզ պատմեցին, որ երեկ մի խումբ կիրանցիներ փորձել են մտքափոխ անել պայքարողներին, որ քանդեն ճանապարհին տեղադրված վրանը և փորձել են բոլորին տուն ուղարկել՝ հիմնավորմամբ, որ պայքարն արդյունք չի տալիս: Որպես փաստարկ ասել են, որ եթե հանդամիջյան ճանապարհները բաց են, ապա մասնագետներն այդ ճանապարհներով կարող են բարձրանալ հանձնվող տեղանքներն ու սյուներ տեղադրելու աշխատանքներն իրականացնել։ Սակայն պայքարողները չեն տրվել սադրանքներին և երեկ քննարկում էին նաև հանդամիջյան ճանապարհները փակելու հարցը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։