Վթար Արարատում. Մարդատար մեքենայի վարորդն արգելափակվել է
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն mայիսի 1-ին, ժամը 10:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արարատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 47-րդ կմ-ին՝ Արարատ գյուղի մոտակայքում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Պ., ծնված 2000թ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կայանած «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարին (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1992 թ.), ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է։
«Renault» մակնիշի բեռնատարի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են «Renault» մակնիշի բեռնատարը, փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, Ս. Պ.-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա