«Ես կառավարության պլանավորած քայլերի հետ ՀԱՇՏ չեմ»․ քաղաքացին Կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն այսօր, ժամը18:00-ից կառավարության շենքի դիմաց սկսում է 72 ժամանոց նստացույց: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։.
««Ես կառավարության պլանավորած քայլերի հետ ՀԱՇՏ չեմ
Համարում եմ,որ մեր պետության հողերը (այդ թվում որոշները կադաստրի վկայական ունեցող) թշնամուն տալը սահմանադրական կարգի տապալում է։
Վստահում եմ Բագրատ Սրբազանին։
Գիտակցում եմ հանձնվողական քաղաքականությունից հրաժարվելու ռիսկերը: Պատրաստ եմ զինվորագրվել ամեն պահի։
Միաժամանակ համոզված եմ, հողերը ուղղակի հանձնելու պրոցեսը իրականացնելու դեպքում, էլ ավելի մեծ ռիսկերի ու անվտանգային խնդիրների ենք բախվելու։
Չեմ ուզում տեսնել Հայաստանի Հանրապետությունը էլ ավելի ստորացված։
Եթե դու էլ ՀԱՇՏ չես միակողմանի հայրենիքահանձնման պրոցեսին, հայտնիր այդ մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա