«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է.
«Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը:
Գերիների հարազատները փոքր հույս ունեին, որ կալանքը ոչ թե կերկարացնեն, այլ գործերը կուղարկեն դատարան, և դատաքննությունը մի փոքր շանս կտա, որ միջազգային հանրության ուշադրությունը բևեռվի խնդրի վրա, որովհետև ՀՀ իշխանության հետ այլևս ոչ ոք հույս չի կապում, հույսը միջազգային ճնշումներն են:
Բայց, ըստ ամենայնի, ալիևյան դահիճ համակարգը ևս 4 ամսով կերկարացնի կալանքները, իսկ նոյեմբերին արդեն Բաքվում լուրջ միջազգային իրադարձություն է սպասվում` ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը` COP-29-ը։
120-ից ավելի երկրի ղեկավար է ժամանելու Բաքու, և անհավանական է, որ այդ փուլում սկսեն քաղաքական դատավարությունները: Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում նաև հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ տեղական ԶԼՄ-ներում սկսված վերջին արշավը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան