Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
Քաղաքացի Արշակ Զաքարյանին` իր մեքենայով, տեղափոխում են ոստիկանության բաժին։ Նա ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և ՀՀ ԱԺ պատգամավորին Աճարկուտ գյուղով ուզում էր տեղափոխել Կիրանց:
«Մենքենան կանգնեցրեցին, պահանջեցին փաստաթղթեր ցույց տալ։ Ասացին՝ ուղևորներն էլ ցույց տան։ Ասացինք՝ մի գյուղից մյուս տեղափոխվելու համար կարիք չկա անձնագիր ունենան ուղևորները։ Փոխգնդապետ Աղաբաբյանն ասաց, որ կա նման օրենք, այլևս գյուղից գյուղ տեղափոխվելուց պետք է անձնագիր ունենալ»,- պատմեց Զաքարյանը։
Նա հայտնեց, որ Բագրատ Սրբազանն ու պատգամավոր Արթուր Սարգսյանը ոտքով ճանապարհ են ընկել Կիրանց։
Սակայն արգելվել է Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց նաև այլընտրանքային Աճարկուտ-Կիրանց ճանապարհով։
«Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք գյուղ… Չէի սպասում անկեղծորեն, որ այսքան կարևորություն ունենք, որ այսքան տղաների գործից կտրել ու բերել են այստեղ»,- ասում է Բագրատ Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
- Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
- Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
- Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
- Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
- Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
- Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
- Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան