Կիրանցում ոստիկնության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա. Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդակց:
«Ազգային ճակատը» հայտնում է, որ մեծաքանակ ոստիկանական ուժեր այս պահին կուտակվել են Կիրանց գյուղի տարածքում:
«Կիրանցում ոստիկնության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա:
Ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը:
Մեծաքանակ ոստիկանականներ լցվել են գյուղ: Ականազերծման աշխատանքներին խոչընդոտող գյուղացի տղամարդիկ վայրենի կերպով բերման են ենթարկվել: Բերման ենթարկվածնեուի մեջ կան նաև անչափահասներ: Այս պահին գտնվում եմ Իջևանի ոստիկանության բաժնում, որտեղ բերման է ենթարկվել 2 տասնյակից ավել քաղաքացի»,- գրել է Դանիելյանը։
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտում է, որ ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում կան նաև անչափահասներ։
Նշենք, որ արդեն 13 օր է Տավուշի մարզի բնակիչները, որոնց միացել են ՀՀ տարբեր մարզերից քաղաքացիներ, փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ դեմ արտահայտվելով Տավուշում իրականացվող սահմանազատման աշխատանքներից, իշխանության միակողմանի զիջումներից։
Հարակից հրապարակումներ`
- Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած.Փաշինյան
- Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Նիկոլ Փաշինյան
- Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի․ Կիրանցի 87-ամյա բնակիչ
- Էս տոչկեքով կամուրջն էլ է անցնում իրանց․Կիրանցի համայնքային ղեկավար
- Կիրանցի բնակիչ. Խնդիրն իմ տունը կամ այգին չէ, խնդիրը բարձունքն է, կամուրջն ու ճանապարհը
- Կիրանցի աղջիկ. Գյուղացիների մոտ անորոշությունը մեծ է
- Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է Կիրանց գյուղում շարունակվող պայքարին
- Ո՞վ է երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արտասվող կիրանցեցի աղջիկը