Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
«Հասկացել եմ, որ ինչ կատարվում է Տավուշում, այս շենքից է որոշվում և այստեղ չփոխելու դեպքում, տեղի է ունենալու այն, ինչ պլանավորել են, իսկ ինչ պլանավորել են, այն սահմանադրական կարգի տապալում է»,-Panorama.am-ին ասաց կառավարության շենքի դիմաց նստացույց հայտարարած ազատամարտիկ Իշխան Գևորգյանը։ Նա հասարակությանը կոչ է անում հաշտ չլինել թշնամուն հողերի հանձնման գործընթացի հետ և պայքարել դրա դեմ։
Նրա խոսքով, եթե Տավուշում տալիս են մարդկանց տները, հողակտորները և դրանք պաշտպանված չեն պետության կողմից, ուրեմը պաշտպանված չեն ոչ մեկի տները։
«Այս մի քանի տան և հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծայրահեղ ծանր, անկանխատեսելի հետևանքների, սա մեր ստորացման շղթայի մի օղակն է։ Ստորանում, մարսում ենք՝ ավելի մեծով են ստորացնում։ Կետ առ կետ գալու է և հասնի նրան, որ օրինակ ինձ հանձնեն Ադրբեջանին, որովհետև Արցախում կռվել եմ»,-ասաց Գևորգյանը։
Panorama.am-Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարեց, թե 44-օրյա պատերազմից հետո ժողովուրդն իրեն մեղադրում էր, որ իրազեկված լինելով գործընթացներից, չի կանխել պատերազմը և այսօր իրազեկված լինելով, ցանկանում է կանխել պատերազմը։ Ըստ Ձեզ, հողերի հանձնումը կկանխի՞ պատերազմը։
Ի. Գևորգյան-Ինքը սխալ է հասկացել «կանխել պատերազմ» հասկացությունը։ Պատերազմը կանխում են ուժեղ լինելով, կամ հաղթելով։ Հողի հանձնելով ոչ մի կանխում տեղի չի ունենում, տեղի է ունենում այն ստի շարունակությունը, որի մեջ մենք ապրում ենք շատ վաղուց։ Հողի հանձնելուց հետո, մյուս պատերազմը լինելու է ավելի անբարենպաստ դիրքերից։ Այդ մասին Փաշինյանն էլ է ասել, թե երաշխիք չկա, որ փողոցն անցնելիս ցուլերը չեն խփի։ Հիմա ուղղակի այդ ցուլերին բերում ենք մոտիկ։
Կանխելը լինելու է մեր ուժեղանալով, հարկեր մուծելով, որ բանակն ուժեղացնենք։ Այլ կերպ չի լինի։ «Մինչև վերջին հայի» ծրագիրը ես թշնամու աչքերի մեջ տեսել եմ և դրանց խոցել եմ։ Նրանք երբ հնարավորություն են ունեցել հային սպանել, սպանել են, հետո էլ դին են սպանել։ Հայրենիք հանձնելով իմ ու իմ նմանների դիրքերն են դժվարացնելու, նոր ջերմուկներ են լինելու, սյունիքներ և լճեր են լինելու, Արցախներ են լինելու, որտեղ զոհվելու ենք մենք և մեր ընկերները։
Հայրենազրկման հետ անհաշտ մարդկանց քանակը պետք է ավելանա, որ արդյունքի հասնենք։ Իմ համար ամեն ինչ լավ է՝ ընտանիք, ընկերներ, սիրած գործ, բայց չեմ կարողանում մարդավարի ապրել, կենտրոնանալ, նորմալ գործ անել այն լուիրերի հետևանքով, որոնք իրական են և անընդհատ ավելի են պղծանում։ Հաշտ մի եղեք, որովհեև հաշտ լինելու պատիժը ձեր տուն է հասնելու։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր… Չարխչյան
- Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
- Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
- Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան