«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է.
«Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը թեպետ մեկ շաբաթ է՝ վերադարձել է Հայաստան, սակայն դեռևս չի հանդիպել Արցախի խորհրդարանականների հետ:
Դեռևս մարտի սկզբներից հանձնախումբն արտերկրում էր. Եվրոպայում և ԱՄՆ-ում հանդիպումներ են ունենում տարբեր պաշտոնյաների հետ: Գլխավոր թեման բռնի տեղահանված արցախցիների հետվերադարձի հարցն է։ Նախատեսվում էր, որ Հայաստան վերադառնալուն պես կատարված աշխատանքները կքննարկեն Արցախի պատգամավորների հետ, քանի որ հանձնախումբը ձևավորվել է խորհրդարանի որոշմամբ, թե ինչու հանդիպումը տեղի չի ունեցել մինչ օրս, մանավանդ որ Օսկանյանը երկար չի մնալու Հայաստանում` մայիսի 5-ին կրկին պետք է մեկնի՝ հանձնախմբի գործունեության հետ կապված այլ պայմանավորվածություններ կա։
Արցախի մեր աղբյուրները հայտնեցին, որ տեխնիկական որոշ խնդիրներ կան, և ուզում են հնարավորինս լայն ֆորմատով հանդիպում նախաձեռնել՝ Արցախի համայնքների ղեկավարների, կառավարության ներկայացուցիչների, նախագահի և այլոց մասնակցությամբ: Ըստ ամենայնի, առաջիկա օրերին հանդիպումը տեղի կունենա։ «Համենայնդեպս, մինչև չհանդիպենք, Օսկանյանը չի մեկնի Հայաստանից»,- կատակեց մեր աղբյուրը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։