Ղրղզստանում տոնի ժամանակ առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի
Ղրղզստանի հարավում զանգվածային միջոցառման ժամանակ պաղպաղակով բեռնված առանց վարորդ բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի։ Այս մասին հայտնում է Ղրղզստանում առողջապահության նախարարությունը։
Ըստ նախնական տվյալների, Hyundai Porter մակնիշի բեռնատարը, որը կայանված է եղել, հանկարծակի սկսել է շարժվել զառիվայրով դեպի երեխաների խումբ։ Միջադեպի հետևանքով տուժել են 9-16 տարեկան երեխաներ։
Նախնական տվյալներով, վրաերթը միտումնավոր չի եղել. այն կայանված է եղել, հնարավոր է, թեքության վրա։
18 երեխա հոսպիտալացվել է։ Յոթը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից երեքի վիճակը ծանր է։ 11 հոգու բուժզննումից հետո ամբուլատոր բուժում է նշանակվել։