Հենց գալիս է տրամպլինով թռնելու պահը՝ մեր սիրելի տնտեսվարողները արգելակները միացնում են. Նիկոլ Փաշինյան
«Հիմա շրջանառության հարկը 120 մլն է, և եթե տնտեսվարողները մինչև այդ թիվն են հասնում, վճարում են շրջանառության հարկ, դրանից ավել արդեն վճարում են ավելացված արժեքի հարկ։ Միկրոբիզնեսի դեպում տարեկան շրջանառության շեմը 24 մլն է»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Հարկային օրենսգիրքը փոխելու նախագծի քննարկման ժամանակ։
Օրինագծով կառավարությունն առաջարկում է գործունեության հիմնական տեսակների մասով հիմնականում կրկնակի բարձրացնել շրջանառության հարկի դրույքաչափերը, որպեսզի տնտեսվարողը շահագրգռված չլինի մնալ այդ հարչկային դաշտում։
«Եթե տրամպլինի տրամաբանությամբ նայենք, ապա տեսնում ենք, որ մեր սիրելի տնտեսվարողները սկսում են ստարտը, էս տրանպլինով հենց գալիս է թռնելու պահը՝ արգելակները միացնում են»,- պատկարեվոր ներկայացրեց Փաշինյանը
Նրա խոսքով, տնտեսվարողները աճում են մինչև հարկային արտոնյալ շեմը և դրանից ավել չեն անցնում, որպեսզի չվճարեն ավելի շատ՝ ավելացված արժեքի հարկ։
«Մենք ստեղծել ենք համակարգ, որը աճելու մոտիվացիա չի տալիս, հակառակը չաճելու և ստվերային տնտեսությունը զարգացնելու մոտիվացիա է տալիս»,- հայտնեց նա և նշելով, որ այդ հարկային համակարգով ապրանքների շրջանառությունը պատշաճ ձևով չի արվում և ստվերն ավելանում է, հավելեց. «Ժամանակն է շրջանառության հարկի համակարգից հրաժարվենք»
Մինչ այդ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկվող փոփոխությունների հիմքում դրված են մի շարք նպատակներ, ինչպիսիք են շրջանառության հարկի դրույքաչափերի բարձրացմամբ շրջանառության հարկի համակարգի և հարկման ընդհանուր համակարգում ձևավորվող հարկային բեռի տարբերության կրճատումը:
Նշելով, որ խոսքը գնում է ավելացված արժեքի հարկի և շահութահարկի համակարգում գործող տնտեսվարող սուբյեկտներին՝ նախարարը նշեց, որ նախագծով առաջարկվում է շրջանառության հարկ վճարողների ձեռբքերումները փաստաթղթերով հիմնավորելու տնտեսական խթաններ ձևավորել, գործարքների փաստաթղթավորման մշակույթը ամրապնդել, գործունեության որոշ տեսակներ՝ միկրոձեռնարկատիրության և շրջանառության հարկի արտոնյալ համակարգերից դուրս բերել։
Նշելով, որ շրջանառության հարկի համակարգը հարկման ընդհանուր համակարգին այլընտրանք լինելու փոխարեն վերածվել է հարկման արտոնյալ համակարգի՝ Հովհաննիսյանն ասաց, որ համեմատվել են երկու համակարգերում հարկային բեռը և պարզվել է, որ գրեթե բոլոր ոլորտներում հարկման ընդհանուր համակարգում հարկային բեռն անհամեմատ ավելի բարձր է, քան շրջանառության հարկի բեռն է, այն գերազանցում է 2-3 անգամ:
«Այս նախագծերով առաջարկվում է վերանայել շրջանառության հարկի դրույքաչափերը և կրճատել հարկման համակարգերի միջև հարկային բեռի տարբերությունը: Մասնավորապես գործունեության հիմնական տեսակների մասով բարձրացնել շրջանառության հարկի դրույքաչափերը, հիմնականում կրկնակի չափով: Փաստաթղթերով հիմնավորված ծախսերի հիման վրա շրջանառության հարկի գումարի նվազեցման հնարավորություն նախատեսել նաև արտադրության և ծառայությունների մատուցման ոլորտներում: Հնարավորություն ստեղծել, որ ձեռքբերումների փաստաթղթավորման բարձր մակարդակ ապահովող հարկ վճարողների համար շրջանառության հարկի վերջնական դրույքաչափը գործնականում լինի ավելի ցածր, քան գործող դրույքաչափն է»,-ասաց նախարարը:
Հայտնելով, որ փոփոխություններով առաջարկվում է կրճատել հարկման այլընտրանքային համակարգերի շրջանակը՝ նախարարը նշեց, որ նոտարական, փաստաբանական և վիճակախաղերի կազմակերպման գործունեության տեսակները չեն կարող իրականացվել շրջանառության հարկի համակարգում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները