Ստեփան Դանիելյան. Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Ըստ Առնոլդ Թոնբիի, քաղաքակրթությունները, մեր կողմից ավելացնենք ազգերն, անգամ անհատները, զարգանում են հստակ սխեմայով՝ մարտահրավեր և մարտահրավերին պատասխան: Պատասխանը տալիս է ստեղծագործ փոքրամանությունը:
Մենք ծանրագույն մարտահրավերի առջև ենք հայտնվել և մեր գոյությունը կախված է նրանից, թե մարտահրավերին պատասխան կգտնենք, թե՝ ոչ:
Ըստ Թոյնբիի պատասխանը ժողովուրդը չի գտնում, ոչ էլ կոնկրետ մարդիկ, այլ ստեղծագործ փոքրամասնության միջավայրը:
Եթե քաղաքակրթությունը, կամ, ավելացնենք, ազգը չունի, կամ սպառել է իր ստեղծագործող ունակություններն, ապա լքում են պատմության թատերաբեմը: Նման իրավիճակներում մահվան տանող գործընթացն առաջնորդում են այսօրվա Հայաստանն առաջնորդող անձանց նման կերպարները, կազմակերպելով մահվան արարողակարգը:
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում, դա է նրանց վարած քաղաքականության բովանդակությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան