Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը ազատվեց ԲԴԽ անդամի պաշտոնից։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։
Նշվում է, որ Նաիրա Հովսեփյանը կշարունակի պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի դատավոր։
Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ, իր տեղեկություններով, 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են եղել. «ԲԴԽ անդամ դատավոր Նաիրա Հովսեփյանի դեմ բողոքներ են եկել, որ 2015 թվականի նրա բազմաթիվ վարույթներ մնացել են օդից կախված։
Արդյունքում՝ ԲԴԽ-ում սկսվել են՝ Կարեն Անդրեասյան և Նաիրա Հովսեփյան թեժ խոսակցությունները, ու բանը հասել է նրան, որ անգամ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի մտերիմը լինելու հանգամանքը չի փրկել իրավիճակը ու դատավոր Հովսեփյանը ազատման դիմում է գրել։
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա Հովսեփյանը 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Արշակյանի մայրն է, և, ըստ էության, դատական համակարգը նրան լռեցնելու համար ԲԴԽ տարավ, ավելին՝ ընտրեց Վճռաբեկ դատարանի դատավոր, ու ահա, այսօր իշխանության թեթև ձեռքով նրան փաստացի ազատեցին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան