Պետդեպարտամենտ. Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները
Վրաստանը հակաարևմտյան հռետորաբանության և օտարերկրյա գործակալների օրինագծի պատճառով վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հեռանկարները։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Վրացական կառավարության հայտարարություններն ու գործողությունները հակասում են ժողովրդավարական արժեքներին, որոնք հիմք են հանդիսանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելուն և վտանգում են Վրաստանի ուղին դեպի եվրաատլանտյան ինտեգրում»,- ասվում է Միլերի հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն 32 տարի օգնություն է ցուցաբերում վրացական տնտեսությանը, ինչին ի պատասխան՝ Թբիլիսին սխալ է բնութագրում այդ համագործակցությունը, ինչը խաթարում է այն։
Միլլերն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները դատապարտում է ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը։ Վեճի առարկա դարձած օրենքի ընդունումը, ըստ նրա, «ներշնչված» է Մոսկվայից։
Չորեքշաբթի ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանը երրորդ ընթերցմամբ կքվեարկի օտարերկրյա գործակալների մասին օրինագծին երկու շաբաթից։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն հայտարարել է, որ վետո կդնի օրենքի վրա, եթե խորհրդարանն այն ընդունի վերջնական ընթերցմամբ։ Այս դեպքում օրենսդիր մարմնի համար դժվար չի լինի հաղթահարել պետության ղեկավարի վետոն։ Դրա համար խորհրդարանին անհրաժեշտ է պատգամավորների ձայների պարզ մեծամասնություն:
Հարակից հրապարակումներ`
- Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ ծեծի է ենթարկվել Սաակաշվիլիի անձնական ներկայացուցիչը, ամերիկացի փաստաբանը և ընդդիմության առաջնորդը
- Վրաստանի նախկին պետնախարարը ձերբակալվել է Թբիլիսիում կազմակերպված ցույցի ժամանակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան