Ռեխդ փակի. Կիրանցում կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու հետևանքով գյուղում լարված վիճակ է։ Կանայք փակել են ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն։
Ակս ընթացքում նրանք լացում են, բարկացած խոսում, ոստիկաններին ամոթանք, խելք ու խրատ տալիս, ներկայացնում իրենց իրավիճակը։
«Գիտենք, որ եկել եք ոչ թե մեզ պաշտպանելու թշնամուց, այլ մեր տան դռները բացեք թշնամու համար»։ Մենք ճամփեն փակել ենք, նրանք եկել են բացեն, որ թուրքերին դիմավորեն»,-բարկացած, միմյանց ընդհատելով ասում էին կանայք։
Ոստիկաններից մի քանիսը ծիծաղը բարկացրեց գյուղացիներին, հունից հանեց կանանցից մեկին։
«Գոնե մի ծիծաղի, ամոթ է, ծիծաղելու ի՞նչ կա։ Ռեխդ փակի։ Ինչ հրաման տալիս են, կատարում եք»,-արձագանքեց մեկ ուրիշը։
Հարակից հրապարակումներ`
- Կիրանցում տիրող լարված իրավիճակից վատացավ 96-ամյա Լենա տատիկի ինքնազգացողությունը
- ՆԳՆ-ն պարզաբանում է, թե ինչու է մեծ թվով ոստիկաններ ուղարկել Կիրանց
- Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների
- Կիրանցում ոստիկնության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա. Գառնիկ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան