Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Ընդդիմությունը մեզ մեղադրում է Տավուշի սահմանամերձ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու մեջ »,- Ազգային ժողովում ունեցած ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
Այնուհետև դիմելով ընդիդմությանն՝ ասաց. «Ձեր մոտիվացիան վնասելու հայկական պետականությանն ու հայ ժողովրդին այնքան մեծ էր, որ ձեր չհաշվարկված քայլերի պատճառով լուծարեցիք Լեռնային Ղարաբաղը, ինչի պատճառով ռուս խաղաղապահները լքեցին Լեռնային Ղարաբաղը։ Հետո մեզ մեղադրում եք մեր դաշնակիցներին վնասելու մեջ։ Դուք այնպես արեցիք, որ ռուսները դուրս գան ԼՂ-ից։ Հիմա էլ պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վայր եք ման գալիս, էդ եք անում։
Սա է ձեր պատվերն այս պահին, դրան եք լծված հիմա։ Կարևոր է, որ մեր հայրենակիցները ֆիքսեն այս ամենը, չտրվեն այս դավաճանների լոզունգներին, կենացներին, պատմական Հայաստանի մասին մոլորություններին։ Ու այսքանից հետո այս մարդիկ դեռ բարոյականություն ունեն մեզ մեղադրելու Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին մենակ թողելու և հողեր հանձնելու մեջ։
Վստահ եմ՝ դուք ձեր արժանի պատիժը կստանաք, եթե ոչ օրենքի ողջ խոստությամբ, ինչն առաջին հերթին պետք է տեղի ունենա, իսկ եթե օրենքը ուշանա, ինչ-որ մի օր ինչ-որ մի տեղ վստահ եմ՝ Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու»։
Ա.Հովհաննիսյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Օհանյանը՝ ՔՊ-ականներին
- Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան