Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
«Տեսեք թե ինչպես են սահմանազատում, գյուղը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը»,-միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ ցուցադրելով հրապարակված կորդինատներով բաժանված Կիրանց գյուղի քարտեզը։
Նա հայտնեց, որ իր մոտ է այն 50 սեփականությունների կադաստրի վկայականները, որոնք անցնում են ադրբեջանական կողմին, բայց դրանց թիվը շատ է։
«Նայեք, լավ սահմանազատում-սահմանագծում է չէ՞, 4 գյուղ հետ ենք վերցնում չէ՞։ Ոստիկանները, որ Կիրանցի դպրոցի մոտ կանգնեն, գյուղացիներն ապահո՞վ են զգալուիրենց»,- հայտարարեց դանիելյանը։
Նա հայտնեց, թե իշխանությունները հայտարարում են, որ սահմանին ծառեր են տնկելու, որ դպրոցականները չվախենան ադրբեջանցի զինվորներին տեսնելիս։
«Երկիրը ձեռքից գնում է, առաջնագիծը քանդում են և թուրքին բերում նստեցնում են Տավուշում՝ առանց երաշխիքի»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
- Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
- Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան