Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում.Գառնիկ Դանիելյան
Կիրանցում անհանգստություն կա՝ մարդիկ ահաբեկված են սեփական իշխանությունների կողմից իրականացվող տեռորից, բայց վճռական են տրամադրված։
News.am-ը փոխանցում է, որ այդ մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որին օրվա ընթացքում հաջողվել է այլ՝ անտառային ճանապարհով գնալ Կիրանց։
Ոստիկանները, հիշեցնենք, վաղ առավոտից փակել են գյուղ տանող հիմնական ճանապարհներն ու բնակիչներից զատ որևէ մեկին թույլ չեն տալիս մուտք գործել համայնք՝ այդ թվում այս օրերին սահմանազատման և տարածքային զիջումների դեմ բնակիչների պայքարն առաջնորդող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։
«Կա մեծ հիասթափություն իշխանությունների նկատմամբ։ Մարդկանց ծեծի ենթարկելով ականազերծում են անում, որ ադրբեջանցիներին գյուղում տեղավորեն, դրա համար են մարդիկ վրդովված՝ գյուղը երկու մասի է բաժանվում։ Ամեն ծառի տակ մի ոստիկան կա հիմա գյուղում»,- նշել է պատգամավորը։
Դանիելյանը հայտնել է, որ պայքարը շարունակվելու է։
«Վաղը կներկայացնենք հաջորդ քայլերը, պայքարն ավելի վճռական փուլ է տեղափոխվում։ Մեր առաջին նպատակին հասել ենք՝ սա արդեն դարձել է համահայկական խնդիր։ Մինչեւ վերջ գնալու ենք՝ նահանջի տեղ չունենք․ հետևում մեր հայրենիքը, սրբավայրերն են»,- ասել է Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
- Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
- Կիրանցում ոստիկնության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա. Գառնիկ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա