Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած.Փաշինյան
«Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք նույնիսկ չեն հասցնում նորմալ պատրաստվել որպես զինվոր»,-Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ զինվորը պետք է լինի մշտական տեղակայման վայրում, լինի մոբիլ և երբ անվտանգության խնդիր կա՝ գնա այդ խնդիրը լուծի, ապա վերադառնա զորամաս։
«Ընդհանրապես՝ զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած»,- հարց հնչեցրեց Փաշինյան։
Նա հայտարարեց, թե բանակի և զինվորի նկատմամբ անարդար են վարվում, ինչքան բեռ կա՝ հերթով դնում են նրա վրա և դիվանագիտության, և տնտեսության, և անվտանգության։
«Իրականում զինվորը և բանակն անվտանգության ապահովման վերջին գործոնն են»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա հայտնեց, որ Տավուշում սահմանային որոշ հատվածներում ՊՆ-ի դիրքերը պետք է հանվեն և դրա փոխարեն լինեն ԱԱԾ սահմանապահ ստորաբաժանումները։
Մեզ մնում է ենթադրել, որ Փաշինյանը կա՛մ տեղյակ չէ Ադրբեջանից պարբերաբար խնչող ուժի կիրառման սպառնալիքների մասին, կամ շարունակում է հետևողականորեն բացել երկրի դռները թշնամու զորքերի առաջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան