Պետությունն այս դեպքում ունի կոնկրետ պարտավորություններ. ՄԻՊ-ը՝ կիրանցիների սեփականության իրավունքի մասին
Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՄԻՊ Անահիտ Մանասյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեղեկություն ունի Կիրանցում այսօր տեղի ունեցած բռնությունների դեպքերի մասին, ի՞նչ քայլեր է ձեռնարկել մարդկանց իրավունքները պաշտպանելու համար։
Նա նաև ասաց. «Բռնություն է կիրառում կիրանցիների նկատմամբ, ովքեր իրենց տան, հայրենիքի համար են կռիվ տալիս։
Մարդկանց ձեռքին կա սեփականության իրավունքի վկայականներ, որ իրենց սեփականությունը գտնվում է Հայաստանի տարածքում, բայց հիմա հայտնի սահմանազատման գործընթացի տակ, որն, իմ գնահատմամբ, միակողմանի զիջումներ են, այդ բնակարանների մի մասը մնալու են Ադրբեջանի հսկողության տակ։
Ինչքանո՞վ կարող են արձանագրել, որ մարդկանց սեփականության իրավունքն է խախտվում»։
Նախքան Ա. Մանասյանի պատասխանը, արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը. «Տիկին Թովմասյանի հնչեցրած տեղեկությունները կեղծ են, Կիրանցում բռնություն չի գործադրվում։ Ինչ վերաբերում է Կիրանց բնակավայրի տների ճակատագրին, այնտեղ դեռ տեղի չի ունեցել սահմանազատման գործընթաց, այդ տների վերաբերյալ դեռ որևէ հստակ բան հնարավոր չէ ֆիքսել»։
Արձագանքելով պատգամավորի հարցին՝ Ա. Մանասյանն ասաց. «Բնականաբար, պահանջել ենք պարզաբանումներ իրավասու մարմիններից։ Իհարկե, բանավոր կարգով որոշակի պարզաբանումներ տրամադրել են, բայց սպասում ենք պաշտոնական պարզաբանումների։
Սեփականության իրավունքի հետ կապված ասեմ, արձանագրեմ, նաև հաղորդակցել եմ պետական մարմններին. անձինք, եթե նույնիսկ չունենան սեփականության իրավունքի վկայական, բայց տարիներ շարունակ իրացրած լինեն որևէ անշարժ գույքի տիրապետման, օգտագործման իրավազորությունը, միևնույնն է՝ պետությունն ունի այս դեպքում կոնկրետ պարտավորություններ։
Անկախ նրանից, թե ով է իրականացնում իշխանությունը, պետությունն է թույլատրել, որպեսզի այդ իրավազորությունների իրացումը տեղի ունենա, բնականաբար պետությունն էլ պարտավոր է կրել սրա հետ կապված բոլոր հետևանքները, այդ թվում փոխհատուցման, տարբեր ձևաչափերի միջոցով»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես են բերման ենթարկել կիրանցիներին
- Կիրանցիների նկատմամբ իշխանության կողմից իրականացված գործողությունները նման են պետական ահաբեկչության. Պետրոսյան
- Արմեն Աշոտյան. Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը բարձրանա, նպատակին հասնի
- Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
- Միայնակ փակել եմ միջպետական ճանապարհը. Բագրատ Սրբազան
- Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց
- Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
- Ասել եմ՝ կա´մ մեզ բերման կենթարկեք, կա´մ կուղեկցեք Կիրանց գյուղ. Բագրատ Սրբազան
- Նրա համար ոչ սեփական հայրենիք կա, ոչ սեփական ժողովուրդ, ոչ էլ սեփական պետություn. Բագրատ Սրբազանը` Փաշինյանի մասին
- Կիրանցում մեքենայի անիվը ծակած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
- Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
- Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
- Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
- Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
- Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
- Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
- Ռեխդ փակի. Կիրանցում կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում
- Կիրանցում տիրող լարված իրավիճակից վատացավ 96-ամյա Լենա տատիկի ինքնազգացողությունը
- ՆԳՆ-ն պարզաբանում է, թե ինչու է մեծ թվով ոստիկաններ ուղարկել Կիրանց
- Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների
- Կիրանցում ոստիկնության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա. Գառնիկ Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան