Մոսկվայի սրտից մինչև Հայաստանի հոգին․ Ժորա Շահինյանը «սպառնում է» գրավել քաղաքային ֆոլկլորի սիրահարների սրտերը
Սիրված և տաղանդավոր երգիչ Ժորա Շահինյանի աղմուկ հանած դեբյուտը երաժշտական ասպարեզում՝ «Իմ սեր» կատարումը, նշանավորեց արտիստի մուտքը շոու բիզնես՝ գրանցելով տպավորիչ հաջողություններ։
Հատկապես երիտասարդների կողմից սիրված երգը սկսնակ երգչի յութուբյան ալիքի արժանի բացումն էր․ գուսան Արտակ Արամյանի հեղինակած և Ժորա Շահինյանի կատարմամբ ուրույն ձեռագիր ստացած «Իմ սեր» երգը կարճ ժամանակում գրանցել է միլիոնավոր դիտումներ, իսկ ամենաշատ հավանում ստացած մեկնաբանություններում երկրպագուները առանձնացնում են երգի առավել խորիմաստ ու զգացական տողերը։
Մոսկվայում և Հայաստանում ունեցած բազմաթիվ լեփ-լեցուն դահլիճներով շրջագայությունների և մենահամերգների հետ մեկտեղ, Ժորան չի դադարում զարմացնել երկրպագուներին․ բազմաժանր երգապնակի վառ գույնը դարձավ «Դու եկել եկել» երգը, որը սիրվեց ինչպես հայաստանցի, այնպես էլ Մոսկվայի և հայկական մյուս համայքների երկրպագուների կողմից։
Արտիստի հեղինակային երգը կարճ ժամանակում ռեկորդներ սահմանեց՝ յութուբյան ալիքին բերելով գրեթե 10 միլիոն դիտում։ Երգը հաջողված է ոչ միայն հոգուն հասնող լիրիկայի, այլև հետաքրքիր և էսթետիկ տեսահոլովակի շնորհիվ։
Թվում էր, թե սոցիալական հարթակներում դինամիկ հաջողությունները պահպանել դժվար կլինի, սակայն վերջին՝ «Հայերիս» կատարումը եկավ ապացուցելու հակառակը։ Հայկական մշակույթը, նշանավոր վայրերն ու հպարտության ու ոգևորության զգացումը մի երգի մեջ հատկապես անտարբեր չեն թողել օտարության մեջ բնակվող մեր հայրենակիցներին, որը փաստում է հազարավոր մեկնաբանությունները։
Եթե մի փոքր պատկերացում ունեք սոցիալական ցանցերի ու հատկապես յութուբյան հարթակի նոր հրապարակման տարածման տենդենցի վերաբերյալ, ապա վստահաբար կհասկանաք, որ Ժորայի կողմից ներկայացված նոր կատարումների արագ տարածումը ու 100 հազարավոր դիտումները խոսում են միայն այն մասին, որ երգչի հավատարիմ երկրպագուները անհամբեր սպասում են իրենց սիրելի արտիստի կողմից նորությունների: Սոցիալական հարթակների արհեստական բանականությունը այդ պահանջարկի շնորհիվ շատ արագ տարածում է երգչի հոլովակները թե երկրպագուների շրջանում, թե նոր պոտենցիալ հանդիսատեսների համար:
Ակնհայտ է, որ իրար հաջորդող հաջողությունների ու դիտողականության շնորհիվ սիրված երգչի կատարումները երբեք «ստվերում» չեն մնա և միշտ կզբաղեցնեն իրենց ուրույն տեղը երգրպագուների երգացանկնում:
Մեզ մնում է միայն ուշի- ուշով հետևել նրա գործունեությանը և լայվ ռեժիմով ձեզ հետ կիսվել նրա ապագա հաջողություններով:
Չենք զլանա և ևս մեկ անգամ կնշենք` «Ժորա Շահինյան» անունը դեռ շատ է քննարկվելու և հնչելու հաջողությունների բարձունքից։
Հեղինակ՝ Տ.Մանուկյան