ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեսպաններին հրավիրել են փակ հանդիպման
Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հայաստանում հավատարմագրված դեսպաներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում են փակ հանդիպման։
ԱԺ «Հայատան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Հրապարակային, նաև թղթային տեքստով երկու խմբակցությունների անունից բոլոր երկրների դեսպաններին, միջազգային կազմակերպություններին ներկայացուցիչներին, որոնք Հայաստանում իրականացնում են այսպես կոչված բարեփոխումներ, հրավիրում ենք փակ հանդիպման՝ որպեսզի անկաշկանդ զրույց լինի։
Ուզում ենք իրենցից հստակ պատասխան ստանալ՝ արդյո՞ք իրենց կողմից ֆինանսավորվող բարեփոխումների ծրագրի արդյունքը ոստիկանապետության հաստատումն է իր բոլոր դրսևորումներով՝ սկսած քաղբանտարկյալներից, ավարտված պարզ քաղաքացիներին ուղղակի բռնության ենթարկելու գործիքակազմը գործադրելով»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց, որ ուզում են առարկայական քննարկում անցկացնել ու հասկանալ՝ արդյոք պատկերացնում են, թե ինչ է տեղի ունենում հայաստանյան իրականության մեջ։
«Մեր այդ փակ հանդիպումը նպատակ ունի ճշգրտելու մոտեցումներն ու հասկանալու առարկայական առումով՝ ինչպիսի պատկերացումներն ունեն այդ կառույցները, երկրները Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և արդյոք նպատակաները, որոնց մասին հայտարարվում են, համապատսախանում են այսօրվա իրադրությանը»,- ասաց Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա