Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
«Չնայած 2023-ի սկզբին տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ բազմաթիվ ուսուցիչներ ապահովել են օրենքի պահանջի կատարումը և ստացել բարձրագույն կրթություն, համակարգում դեռևս շարունակում էր մնալ ավելի քան 1300 ուսուցիչ, որոնք բարձրագույն կրթություն չունեին, շարունակում էին դասավանդել, և օրենքի պահանջի համաձայն՝ 2023 թվականի օգոստոսի 20-ից պետք է դադարեցնեին ուսուցչական աշխատանքը»,-կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ՝ զեկուցելով բարձրագույն կրթություն չունեցող, բայց հանրակրթական հաստատություններում աշխատող ուսուցիչներին վերապատրաստվելու կամ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ընձեռող որոշման նախագիծը։
Նրա խոսքով բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն ունեցել են շուրջ 12 տարի բարձրագույն կրթություն ունենալու պահանջն իրագործելու համար և 1300 ուսուցիչներից
894 ուսուցիչ նախորդ տարի դիմել են կամավոր ատեստավորման և նրանցից 354-ը կամավոր ատեստավորման արդյունքներով համարվել են ատեստավորված և շարունակում են իրենց աշխատանքը։
«Մի քանի հարյուր ուսուցիչ օրենքի սահմանված պահանջին չհամապատասխանելու հիմքով դադարեցրել են ուսուցչի գործունեությունը»,-հայտնեց ԿԳՄՍ նախարարը՝ միաժամանակ ընդգծելով, որ նրանք դեռ հնարավորություն ունեն կա՛մ ստանալ բարձրագույն կրթություն, կա՛մ հաղթահարել ատեստավորման շեմը:
Նրա խոսքով՝ որպեսզի այդ երկու եղանակներից օգտվեն, մանկավարժները կարիք ունեն աջակցության կա՛մ բարձրագույն կրթության նպատակով ուսման վճարի փոխհատուցման տեսքով, կա՛մ կամավոր ատեստավորմանը նախապատրաստվելու նպատակով պետութան կողմից կազմակերպվող վերապատրաստմանը մասնակցելու տեսքով:
«Այս նախագծով առաջարկում ենք օժանդակության ծրագիր իրականացնել բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների համար, որպեսզի կա՛մ փոխհատուցենք նրանց՝ բարձրագույն կրթություն ստանալու նպատակով ուսման վճարը, կա՛մ մասնակցության հնարավորություն տանք նշված վերապատրաստմանը»,-ասաց Անդեասյանը:
«Ընդ որում այս ընկալումը միշտ չէ որ կա. կրթություն՝ հա, դե լավ, ատեստատ՝ հա դե լավ, գնահատական՝ հա դե լավ ատեստատ է ու այսպես շարունակ: Խոսքը նրա մասին է, թե այդ աշակերտը 30-40 տարեկանում աղքատ է լինելու, թե՞ աղքատ չի լինելու: Խեսքը նրևա մասին էչ որ նա հարուստ է լինելու։ Մենք պետք է ապահովենք, որ մարդը կարողանա իր աշխատանքով, իր ընտանիքը պահել աղքատության շեմից վերև, ինչքան դրանից ավելի շատ ավելի լավ», իր հերթին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այսօր աչք են փակում երեխայի պատճաշ կրթություն ստանալու իրավունքի նկատմամբ, մենք նրան 90 %-ով դատապարտում ենք աղքատության։
Հայտնելով, որ խոսքը գնում է նաև ուսուցիչների մասին ՝ Փաշինյանն ասաց. «Ես զարմացա, երբ արձանագրեցի, որ մեր հանրապետությունում ուսուցիչներ կան, որ ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Ինչ-որ անտրամաբանական և անազնիվ կոմպրոմիսի մասին է խոսում սա։ Ընդ որում մեր իրականության մեջ ավելի սարսափելի բան կա, որ շատ տեղերում հասկանում ես, որ ուսուցչի աշխատանքը ընկալվում է՝ դե, էնքան որ տնից դուրս գան, այսինքն էդ տնից դուրս գալու դեպքում է, որ մարդը կարող է համաձայնվել 25-30 հազար դրամով աշխատել»:
Հարակից հրապարակումներ`
- Ուսուցիչները դպրոցներից գնում են, ու կրթությունը տապալվում է. Շողեր Բաբայան
- Ժաննա Անդրեասյան. Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների հետ հանդիպումներից հետո ձևավորել ենք աջակցության ծրագրեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան