ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից նամակը է ուղղվել Հայաստանում ԱՄՆ, Ֆրանսիա, Միացյալ Թագավորության դեսպաններին, ԵՄ առաքելության ղեկավարին, Հայաստանում ՄԱԿ և Եվրոպայի Խորհուրդի գրասենյակներին։
Նամակում ասվում է.
«Մենք բարձր ենք գնահատում երկար տարիներ Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած ձեր օգնությունը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը, խթանելու մարդու իրավունքները և խոսքի ազատությունը, զարգացնելու ժողովրդավարական ինստիտուտները և ժողովրդավարական մշակույթն ու ավանդույթները:
Մենք տեսնում ենք Հայաստանում ժողովրդավարական արժեքների և ազատությունների կտրուկ նահանջ և մեծապես անհանգստացած ենք, որ բազմակողմ և երկկողմ գործընկերների կողմից ներդրած ջանքերն արդյունք չեն տվել։
Իրավապաշտպան մի քանի կազմակերպությունների վերջին զեկույցները հստակ ընդգծում են ոստիկանական բռնությունների աճը, խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքը սահմանափակելու փորձերը, դատական համակարգը վերահսկելը, կալանավորումների համատարած օգտագործումը: Հորինված մեղադրանքներով բազմաթիվ ակտիվիստներ և ընդդիմադիր քաղաքական գործիչներ այժմ գտնվում են բանտերում:
Սակայն մեզ համար անհասկանալի է դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ։ Աննկատ է մնացել անգամ պատգամավորների իրավունքների ու երաշխիքների ոտնահարումը։
Սույնով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խնդրում են հանդիպում Ձեզ հետ՝ հնարավորինս սեղմ ժամկետներում՝ աշխատանքային ձևաչափով քննարկելու հայաստանյան տագնապալի զարգացումները»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա