Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
«Այն շարժումը, որը ծավալվում է այսօր Տավուշում այլևս ազգային-ազատագրական պայքար է»,-ասում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանը։
Նա հիշեցնում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի՝ «մի խխունջվեք» հորդորը։
«Արդեն եկել է ճշմարտության պահը, և մենք ՝ ամեն մեկս պատասխան պետք է տանք. մենք ո՞ւմ կողմն ենք։ Եթե առաջ որոշակի պատճառաբանում էինք, այս ուժին չեմ սիրում, սա լավը չէ, ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ պատճառաբանություն պետք է բերեն մարդիկ, որոնք անտարբեր կամ կրավորական դիրք են բռնել, նստած են իրենց տներում, ամառանոցներում»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա