Սիմպատիաներով կամ անտիսիմպատիաներով պայմանավորված թքելը հանցակազմ չի պարունակում. Գլխավոր դատախազ
«Նման արարքները քրեականացված չեն, քրեականացված է հոգեբանական բռնությունը, ատելության խոսքը, բռնության արդարացումը և բռնությունը քարոզելը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով հարցին, թե «հակահայ վիժվածք» արտահայտությո՞ւնն է խուլիգանություն, թե՞ քաղաքացու վրա թքելը, ձեռքերը ոլորելը կամ հրապարակային սպառնալ՝ լեզուդ կկտրեմ, ականջդ կկտրեմ։
Հարց հնչեց՝ Ալեն Սիմոնյանը թքեց քաղաքացու վրա, ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը սպառնաց, եթե քաղաքացին ինքն է թքում բարձրաստիճան պաշտոնյայի վրա, այդ դեպքում կնախաձեռնե՞ք քրեական վարույթ, առհասարակ՝ քաղաքացու դեմքին թքելը, առավել ևս բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, քրեորերեն հետապանդելի արա՞րք է թե՞ ոչ, նա պատասխանեց. «Խուլիգանության հանցակազմի առումով, այո։ Խուլիգանության հանցակազմի համար կարևոր է, որ լինի հասարակական կարգի կոպիտ խախտում։ Հիմա դուք ոչ մի ձև չեք կարողանում իմ ասածի հետ հաշտվել, որովհետև ձեզ համար խուլիգանությունն առօրյա կիրառվող հասկացություն է, որ յուրաքանչյուր արարք... Եթե մեկը բարձր գոռա, կասեն խուլիգանի մեկն է, բայց քրեաիրավական իմաստով այդպես չէ։
Ոչ սպառնալիքը, որը որ հնչում է առանց իրական հիմքեր ունենալու և ոչ էլ նման միջանձնային սիմպատիաներով կամ անտիսիմպատիաներով պայմանավորված թքելը, ինքը հանցակազմ չի պարունակում»։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանը քաղաքացու վրա թքել է, մնացել է անպատիժ, իսկ բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Էդգար Ղազարյան
- Քաղաքացու վրա թքելը կամ քաղաքացու լեզուն կտրելու սպառնալիքն ի՞նչ մշակույթ է. Գալստյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
- Ալեն Սիմոնյանը խնդրեց չհիշել իր թքելու պատմությունը, որովհետև «այնքան բան կհիշի»109 թե 112 տարեկան ՀՅԴ մասին
- Քաղաքացիների վրա թքելը, ծեծի ենթարկելը, ձեր դավանած ժողովրդավարությո՞ւնն է արդյոք. Դանիելյանը՝ իշխող ուժին
- Փաստաբան. Աննա Վարդապետյանը բացառիկ ցինիզմ դրսևորելու և թքելու առումով նույն արժեհամակարգն ունի, ինչ Ալեն Սիմոնյանը
- Մենք ապրում ենք շատ տխուր երկրում, որտեղ կարող է թքելը դառնալ նորմալ երևույթ․ Դանիել Իոաննիսյան
- ՀԿ-ներն ահազանգում են՝ ԱԺ նախագահն այս անգամ սպառնացել է թքել պատգամավորների վրա
- Ժաննա Ալեքսանյան. Այս իրավիճակը նոր հեռանկարներ է բացել թքելու մոլուցք ունեցող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար
- Օգտատերերը՝ ՔԿ-ին. Իսկ քաղաքացու ձեռքեր բռնելն ու վրան թքելը բռնություն չի դիտարկվո՞ւմ
- Քրիստինե Վարդանյան. Իշխանությունը հո մենակ պարգևավճար ստանալու ու մարդկանց վրա թքելու համար չի