Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և պետք է կատարի նախատեսված պարտականությունները․ Զախարովա
այաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք առաջվա պես կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ սեփական արտաքին քաղաքական կուրսն ինքնուրույն որոշելու ինքնիշխան իրավունքը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքի համատեքստում: Հիշեցնեմ՝ կազմակերպության կանոնադրության 19-րդ հոդվածը հնարավորություն է տալիս դուրս գալ միավորումից: Այս պարագայում պետությունը, ՀԱՊԿ շրջանակում իր պարտավորությունների կարգավորումից հետո, պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու ժամկետից ոչ պակաս, քան վեց ամիս շուտ: Որքանով տեղյակ ենք, չնայած կազմակերպության հասեցին անընդհատ հնչող մեղադրանքներին, անդամակցության վերաբերյալ որևէ նոր քայլեր չեն ձեռնարկվել: Ուստի, Հայաստանը շարունակում է լիիրավ անդամ մնալ և պետք է կատարի նախատեսված պարտականությունները»,-ասել է Զախարովան:
Նա վստահություն է հայտնել, որ ՀԱՊԿ-ը բոլոր պարագաներում կա և կլինի արդյունավետ կառույց՝ պատասխանատու Եվրասիայում և կառույցիանդամ պետություններում անվտանգության ապահովման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան