Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք. Հակոբ Արշակյանը՝ Արթուր Խաչատրյանին
«Ձայնի իրավունքից զրել չկա՞, պարոն Արշակյան»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթի ժամանակ նիստը վարող Հակոբ Արշակյանին դիմեց պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Մինչ այդ ՔՊ-ական պատգամավորները խանգարեցին և ընդհատեցին ՄԻՊ-ի հաշվետվության վերաբերյալ Օհանյանի ելույթը
«Մի հատ հանգստացեք և ձեր ձայնը մի բարձրացրեք, դուք նախազգուշացվում եք»,- Արթուր Խաչատրյանին արձագանքեց Հակոբ Արշակյանը
Հակոբ Արշակյանին առաջարկելով նկատողություն անել նրանց, ովքեր խանգարում են ընդդիմադիր պատգամավորների ելույթները՝ Սեյրան Օհանյանն ասաց «Այս տարիների ընթացուքում մենք ունենք ԱԺ, որի ղեկավարությունը, որևիցե միջոց չի ձեռնարկել որպեսզի նման միջադեպերի ժամանակ ապահովի բնականոն ընթացքը»։
Նա հայտնեց, որ եղած միջադեպերի ժամանակ ինքը որպես խմբակցության ղեկավար կարողացել է գտնել եզրեր և հանդարտացնել իրավիճակը։
«Բայց ձեր ԱԺ նախագահի՝ Ալեն Սիմոնյանի՝ իմ աշխատասենյակ հայտնվելուց հետո ավելի է լարվել հարաբերությունները և տարբեր միջադեպեր ավելի այլ ընթացք են ստացել»,- ասաց Օհանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան
- Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան